ՎՏԲ–Հայաստան Բանկի վարկային պորտֆելը սեպտեմբերի վերջին 215,876 մլն դրամ է կազմել

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ–Հայաստան Բանկի վարկային պորտֆելը սեպտեմբերի վերջին կազմել է 215,876 մլն դրամ, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն առաջին տեղում է ՀՀ բանկային համակարգում վարկային պորտֆելի ծավալով։

ՎՏԲ-Հայաստան Բանկում ֆիզիկական անձանց տրամադրված վարկային պորտֆելը տարեսկզբի հետ համեմատած ավելացել է 25.5%-ով կամ 16,605 մլն ՀՀ դրամով` կազմելով 81,809 մլն դրամ: Իրավաբանական անձանց տրամադրված վարկային պորտֆելը տարեսկզբի համեմատ աճել է 30.1% -ով և կազմել 134,067 մլն ՀՀ դրամ:

ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է ակտիվ ֆինանսավորել շինարարության, սննդի արդյունաբերության, գյուղատնտեսության, առևտրի ոլորտները: Միայն նշված ճյուղերի մասով վարկավորման գումարը կազմել է 88 889 մլն ՀՀ դրամ:

ՎՏԲ-Հայաստան Բանկը պահպանում է իր առաջատար դիրքը երկրի կորպորատիվ ու մանրածախ ծառայությունների շուկայում և շարունակում է սպառողական վարկավորման ֆինանսավորումը, որի պորտֆելը 2013թ.–ի սեպտեմբերի 30–ի դրությամբ կազմել է 62 977 մլն ՀՀ դրամ: Այս տարվա 9 ամիսների ընթացքում Բանկն ավելացրել է ավտովարկավորման ու վարկային քարտերի (ներառած օվերդրաֆտը) պորտֆելների ծավալը:

Բանկն ակտիվորեն աշխատում է մի շարք վարկային պրոդուկտների պայմանների ու սակագների կատարելագործման ուղղությամբ, անց է կացնում մի շարք ակցիաներ ավանդային ու քարտային պրոդուկտների վերաբերյալ:

Ինչպես նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսևը, ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է ընդլայնել իր ներկայությունը հայաստանյան շուկայում:

«Բանկի ակտիվ դիրքը վարկավորման շուկայում, ռեսուրսների արդյունավետ օգտագործումը թույլ են տալիս ավելացնել շահույթը»,– ասել է նա։

Գուսևն ավելացրել է, որ վարկավորման ոլորտում լավ ցուցանիշներ գրանցելուն նպաստել են վարկավորման ճկուն պայմանները, վարկային պրոդուկտների լայն տեսականին, բարձր որակավորում ունեցող անձնակազմը և ամեն հաճախորդի բիզնեսին անհատական մոտեցումը։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 26–ից նոյեմբերի 1)

Շաբաթվա ֆինանսական օրակարգը միավորեց բանկային կապիտալին ներկայացվող պահանջների վերանայումը, թեմատիկ պարտատոմսերի հիմքերի նախապատրաստումը և ֆինանսական ծառայությունների թվային ենթակառուցվածքի զարգացումը

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը (ՎԻԴԵՈ)

COP17-ում Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը, որը միտված է հայկական հողում մշակված էնդեմիկ սերմերի ուսումնասիրմանն ու պահպանմանը։

ԿԲ–ն իրականացնում է արժութային ինտերվենցիաներ շուկայում ցնցումները կանխելու համար․ Գալստան

Հայաստանի Կենտրոնական բանկն օտարերկրյա կապիտալի զգալի ներհոսքի պայմաններում պարբերաբար իրականացնում է արժութային ինտերվենցիաներ՝ արժութային շուկայում լուրջ ցնցումները կանխելու համար, հայտարարել է ԿԲ նախագահը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img