ՎՏԲ-Հայաստան բանկը չի խախտել «Միկա Ցեմենտ» գործարանի աշխատակիցների առջև ստանձնած աշխատավարձային պարտավորությունները

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է գալիս հայտարարությամբ` «Ժողովուրդ» օրաթերթում 13.11.13թ. հրապարակված ոչ ստույգ տեղեկատվության առնչությամբ:

«Թերթում տպագրվել էր նյութ ՎՏԲ-Հայաստան Բանկին պատկանող «Միկա Ցեմենտ» գործարանի աշխատակցի մահվան վերաբերյալ` նրան 5 ամսվա աշխատավարձ չվճարելու պատճառով:

ՎՏԲ-Հայաստան Բանկը «Միկա Ցեմենտ» ՓԲԸ–ի 100% սեփականատեր է դարձել 2013թ.–ի հուլիսից: Հուլիսից էլ ՎՏԲ-Հայաստան բանկը տրամադրել է ձեռնարկությանը ֆինանսավորում ստորագրած համաձայնագրի շրջանակներում:

Ֆինանսավորումը կատարվել է «Միկա Ցեմենտ» գործարանի պարտքերի մարման պարտավորությունների կատարման, այդ թվում նաև աշխատավարձերի վճարման նպատակով: Շնորհիվ ստացված միջոցների` «Միկա Ցեմենտ» ցեմենտի գործարանը վերականգնել է իր աշխատանքը, որը դադարեցվել էր ընկերության կողմից պարտքային պարտավորությունների չկատարման պատճառով:

Այսպիսով, 5 ամսվա աշխատանքային պարտք աշխատակիցների հանդեպ ձեռնարկությունը չուներ: Բանկի կողմից ֆինանսավորման մասին տեղեկությունը Բանկը հրապարակել է 18.07.2013 (http://ru.vtb.am/about/news/280989/).

Հրապարակված նյութի ոչ հավաստի բնույթի հետ կապված բանկը կայացրել է որոշում հայց ներկայացնել ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի՝ բանկի գործարար համբավն արատավորող տեղեկություն տարածելու համար:

Այժմ «Միկա Ցեմենտ» ընկերությունն աշխատում է սովորական ռեժիմով: Արտադրանքի մատակարարումն իրականացվում է ժամանակացույցին համապատասխան:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ.–ի ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը։Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվում: Ներկա պահին բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ․–ի 9 ամսում պետբյուջե են վճարել 149,22 մլրդ դրամ

Հայաստանում գործող բոլոր 17 գործող առևտրային բանկերը ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում2026 թվականի ինը ամիսների արդյունքներով, վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

Հայաստանի երկու բանկ III եռամսյակում ապահովել են բանկային հատվածի ակտիվների և վարկային ներդրումների աճի կեսը

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները III եռամսյակում ավելացել են 625.78 մլրդ դրամով կամ 4.52%-ով՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ հասնելով 14.46 տրլն դրամի

ԿԲ–ն որոշումներ է ընդունում տնտեսության զարգացման առավել վտանգավոր սցենարները կանխելու համար․ Մարտին Գալստյան

ԿԲ նախագահի խոսքով՝ մոտեցումների վերանայման անհրաժեշտությունը պայմանավորված էր գլոբալ անորոշության և աշխարհաքաղաքական ռիսկերի աճով

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

«Ռենշին»-ի 5 մլրդ դրամ պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են հաշված օրերի ընթացքում

«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերության կողմից թողարկված 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի հերթական սերիայի տեղաբաշխումը հաջողությամբ ավարտվել է

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img