Հայաստանի ապահովագրական ընկերությունների զուտ շահույթը 9 ամիսների ընթացքում 426,4 մլն դրամ է կազմել

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ապահովագրական ընկերությունների զուտ շահույթը 2013թ.–ի երրորդ եռամսյակի արդյունքներով  կազմել է  426,4 մլն դրամ` 2012թ.–ի նույն ժամանակահատվածի 1 113, 9 մլն դրամի դիմաց։ Այս մասին են վկայում «ԱՌԿԱ» գործակալության` «Հայաստանի ապահովագրական ընկերությունները 2013 թվականի երրորդ եռամսյակում» ամփոփագրի տվյալները։

Հատկանշական է, որ հայրենական ապահովագրական շուկայում գործող յոթ ընկերություններից չորսը երրորդ եռամսյակը շահույթով են ավարտել և միայն երեքը`Ռոսգոսստրախ–Արմենիան,  ՌԵՍՈ–ն և Ինգո Արմենիան, 617,7 մլն դրամի վնաս են կրել։

Հաշվեկշռային տվյալների համաձայն` 2013թ.–ի երրորդ եռամսյակի գործունեության արդյունքներով Ռոսգոսստրախ–Արմենիայի զուտ վնասը կազմել է , 24 մլն դրամ` 2012թ.–ի երրորդ եռամսյակում գրանցած 59,2 մլն դրամ վնասի դիմաց։

Ռեսոյի զուտ վնասը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 136,8 մլն դրամ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի վնասը կազմել էր 345,4 մլն դրամ։ Ինգո Արմենիայի վնասը հաշվետու ժամանակահատվածում կազմել է շուրջ 73,6 մլն դրամ, իսկ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը 116,8 մլն դրամի շահույթ էր ստացել։

Միաժամանակ, ինչպես հետևում է «ԱՌԿԱ» գործակալության վերլուծությունից, 2013թ.–ի երրորդ եռամսյակի գործունեության արդյունքներով ապահովագրական շուկայում զուտ շահույթի մեծությամբ առաջատար է դարձել Նաիրի Ինշուրանս ընկերությունը։ Այդ ընկերության զուտ շահույթի ցուցանիշը կազմել է 413,2  մլն դրամ` 2012թ.–ի երրորդ եռամսյակում գրանցած 259,3 մլն դրամի դիմաց։

Երկրորդ տեղում է Գարանտ–Լիմենսը` 382,2 մլն դրամ շահույթով (2012թ.–ի ինը ամիսների ընթացքում`100,6 մլն դրամ)։

Այնուհետև «Արմենիա Ինշուրանսն» է` շուրջ 176,5 մլն դրամ (336 մլն դրամ շահույթի դիմաց), Սիլ Ինշուրանսը` 72 մլն դրամ (103,48 մլն դրամ վնասի դիմաց)։

2013 թվականի սեպտեմբերի 30–ի դրությամբ երկրում գործում է 7 ապահովագրական ընկերություն։ ($1–ը` 405,39 դրամ) –0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները գերազանցել են 915,92 մլրդ դրամը՝ տարեսկզբից աճելով 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 915,92 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,19%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների կապիտալը 9 ամսում աճել է 4,35%-ով՝ հասնելով 474,09 մլրդ դրամի

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն կապիտալը 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 474,09 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,49%-ով, իսկ տարեսկզբից՝ 4,35%-ով

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

Հայաստանը դեկտեմբերին, հնարավոր է, ԱՄՀ–ից ստանա հասանելիություն 25 մլն դոլարի նկատմամբ՝ SBA–ի ծրագրով և մինչև 262 մլն դոլարի նկատմամբ՝ RSF նոր ծրագրով

Համաձայնագիրը ենթակա է հաստատման ԱՄՀ Գործադիր խորհրդի կողմից, որը նախատեսված է 2026 թվականի դեկտեմբերին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img