Ստվերային բանկային հատվածի ակտիվների ծավալը 2012 թ.–ին 71 տրլն դոլար է կազմել. FSB

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Այսպես կոչված, ստվերային բանկինգի ծառայություններ մատուցող ոչ բանկային վարկային կազմակերպությունների ակտիվների ծավալը 2012 թվականին կազմել է 71 տրիլիոն դոլար, ինչը 5 տրիլիոնով ավելի է 2011 թվականի ցուցանիշից, ասվում է Խորհրդի «Ստվերային բանկինգի գլոբալ մոնիթորինգ – 2013» (Global Shadow Banking Monitoring 2013) նոյեմբերյան զեկույցում։

Ստվերային  բանկային գործունեությունը ֆինանսական ինստիտուտների վարկային միջնորդության համակարգ է, որի տարրերը դուրս են գալիս բանկային սովորական համակարգի սահմաններից և, համապատասխանաբար, ենթակա չեն բանկային, օրինակ, հեջ–հիմնադրամների կարգավորման, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՌԻԱ Նովոստիին։

FSB հետազոտությունն անդրադարձել է ԱՄՆ–ի, Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Հոնկոնգի, Սինգապուրի, Ճապոնիայի և աշխարհի ևս 17 երկրների, ինչպես նաև ամբողջ եվրագոտու ֆինանսական հատվածներին։ Ընդհանուր առմամբ, այդ 42 պետություններն արտադրում են համաշխարհային ՀՆԱ–ի 80 տոկոսը։ Դրանց բաժին է ընկնում գլոբալ ֆինանսական համակարգի ակտիվների 90 տոկոսը։

FSB–ի գնահատականի համաձայն, ստվերային բանկինգին բաժին է ընկնում 42 երկրների ֆինանսական ակտիվների ծավալի 24 տոկոսը։ Միաժամանակ զարգացող երկրներում նման կազմակերպությունների բաժնեմասն ընդհանուր ֆինանսականա համակարգում ավելանում է` 2012 թվականին գերազանցելով 20–տոկոսանոց ցուցանիշը։ «Իրավիճակի հսկողությունը ստվերային բանկինգում ֆինանսական հատվածում վերահսկողության ուղղությամբ մեր աշխատանքի կարևոր մասն է։ Մեր նպատակն է անցնել ստվերային ոլորտի կազմակերպությունների ծառայությունների թափանցիկության»,– ասել է խորհրդի ղեկավար Մարկ Քարնին (Mark Carney)։

FSB–ի կազմում վտանգների գնահատման կոմիտեի ղեկավար Օգյուստեն Կարստենսի (Agustin Carstens) խոսքով, բանկերի կարգավորումն ավելացնելը բավարար չէ` ճգնաժամի պատճառով ֆինանսական համակարգի թուլությունը վերացնելու համար։ «Ստվերային բանկինգը շարունակում է հարմարվել և փոխվել, և ամենամյա մոնիթորինգն ունի ֆինանսական համակարգի նոր ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակ»,– ասել է Կարստենսը։

Ֆինանսական կայունության խորհուրդը ստեղծվել է 2009 թվականի ապրիլին` «քսանի խմբի» երկրների և Եվրահանձնաժողովի կողմից` Ֆինանսական կայունության համաժողովի կողմից։ Կազմակերպության կենտրոնակայանը Բազելում է։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img