Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել ավելի քան 90,3 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նոյեմբերի 11–15–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել ավելի քան 90,3 մլն դոլար մեկ դոլարի դիմաց 404,78 դրամի միջին կշռված փոխարժեքով, տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել մոտ 5,8 մլն եվրո և ավելի քան 759,5  մլն ռուբլի մեկ եվրոյի դիմաց 541,49 դրամ և 1 ռուբլու դիմաց 12,28 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 99,  մլն դոլար, շուրջ 10,7 մլն եվրո և մոտ 143,2 մլն ռուբլի համապատասխանաբար 405,98 դրամ, 545,24 դրամ և 12,46 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Բացի այդ, 2013 թ.–ի նոյեմբերի 4–10–ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է  33 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 44,7 մլն դոլար։ ($1 – 405,33 դրամ) –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Visa-ն, Mastercard-ը և American Express-ը դարձել են OpenAI-ի նոր վճարային ծառայության գործընկերները

Visa, Mastercard և American Express միջազգային վճարային համակարգերը մասնակցել են ChatGPT Wallet-ի՝ OpenAI-ի նոր ծառայության մշակմանը, որը թույլ է տալիս ԱԲ գործակալներին օգտատերերի անունից գնումներ կատարել՝ առանց նրանց բանկային քարտերի իրական տվյալներին հասանելիություն ունենալու

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 9–15)

Անցած շաբաթ Հայաստանի ֆինանսական օրակարգի ուշադրության կենտրոնում էին Արժույթի միջազգային հիմնադրամի  կողմից դրամավարկային քաղաքականության գնահատումը, միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցության զարգացումը և վարկային կազմակերպությունների եռամսյակային ցուցանիշների հրապարակումը։

«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է

IDBank-ը և Իդրամը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ամփոփել են հոկտեմբեր ամսվա արդյունքները

Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Ենոքավանի լեռներում՝ Օկոնի հին գյուղատեղի տարածքում, ամուսիններ Արմանն ու Սահականուշը հիմնել են «Օկոն» հյուրատուն-քոթեջները, որտեղ կարելի է հասնել ձիով, քայլարշավով կամ ամենագնաց մեքենաներով

CUBE Invest-ը ներգրավել է 5 մլրդ դրամ․ որքա՞ն կարելի է վաստակել պարտատոմսերով, և ի՞նչ ռիսկեր պետք է հաշվի առնել

Ինչպե՞ս է հաշվարկվում եկամտաբերությունը, ինչի՞ն է ընկերությունը նախատեսում ուղղել ներգրավված միջոցները և ի՞նչ ռիսկեր պետք է հաշվի առնել․ այս հարցերին է անդրադարձել CUBE Invest-ի գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանն «ԱՌԿԱ» գործակալության հետ զրույցում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img