ՀՀ ապահովագրական ընկերությունների ընդհանուր ակտիվները երրորդ եռամսյակում ավելացել են 23,3%-ով` կազմելով 46,2 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ապահովագրական ընկերությունների ընդհանուր ակտիվները 2013թ.–ի սեպտեմբերի 30–ի դրությամբ կազմել են ավելի քան 46,2 միլիարդ դրամ՝ տարեսկզբի համեմատ ավելանալով  23,3 տոկոսով: Այդ մասին վկայում են 2013թ.–ի երրորդ եռամսյակում «Հայաստանի ապահովագրական ընկերություններ» տեղեկագրի տվյալները, որը պատրաստվել է «ԱՌԿԱ» գործակալության կողմից։

«ԱՌԿԱ» գործակալության տվյալների համաձայն, 2013թ.-ի երրորդ եռամսյակում ակտիվների մեծությամբ առաջատարի դիրքում է Ռոսգոսստրախ–Արմենիան։ Ընկերության ակտիվները կազմել են 11,5 մլրդ դրամ`տարեսկզբի համեմատ ավելանալով 34,7 տոկոսով։

Երկրորդ տեղում է Ինգո Արմենիան, որի ակտիվներն ընթացիկ տարվա ինը ամիսների ընթացքում աճել են 8,6 տոկոսով` սեպտեմբերի վերջի դրությամբ կազմելով 10,9 մլրդ դրամ։

Հատկանշական է, որ Ռոսգոսստրախ–Արմենիան և Ինգո Արմենիան հանրապետության մյուս ապահովագրական ընկերությունների շրջանում ակտիվների երկնիշ ցուցանիշ ունեն, որոնց բաժնեմասը ընկերությունների համախառն ակտիվներում կազմել է շուրջ 48,6 տոկոս։

Դրանց մեծությամբ հաջորդում են` Ռեսոն` շուրջ 8,7  մլրդ դրամ ծավալով (աճը` 86,9%), Նաիրի Ինշուրանսը` շուրջ 5,8  մլրդ դրամով (աճը`31,5%), Արմենիա Ինշուրանսը` 3,4 մլրդ դրամով (աճը` 2,4%), Սիլ Ինշուրանսը` շուրջ 3  մլրդ դրամով (աճը` 16,9%), Գարանտ Լիմենսը` շուրջ 2,7 մլրդ դրամ(անկումը` 29%)։

Հայաստանում գործող յոթ ապահովագրական ընկերությունների համախառն պարտավորությունները հաշվետու ժամանակահատվածում կազմել են շուրջ 31,7 մլրդ դրամ, իսկ կապիտալը` 14,57 մլրդ դրամ  ($1 – 404,80 դրամ է)։–0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները գերազանցել են 915,92 մլրդ դրամը՝ տարեսկզբից աճելով 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 915,92 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,19%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 6,36%-ով

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026...

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img