ՀՀ բանկերի կողմից III եռամսյակում մասնավոր ձեռնարկությունների վարկավորումը նվազել է 4.3%-ով` դառնալով 921,1 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. 2013թ.-ի երրորդ եռամսյակում ՀՀ բանկերի կողմից մասնավոր ձեռնարկությունների վարկավորումը նվազել է 4.3 տոկոսով՝ դառնալով շուրջ 921,1 միլիարդ դրամ:

Բանկերի երրորդ եռամսյակի արդյունքների վերաբերյալ միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների տվյալների համաձայն` 2013թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ հաճախորդներին տրամադրված վարկերի և այլ փոխառությունների ծավալը կազմել է 1 702 3 միլիարդ դրամ՝ 2013թ.-ի երկրորդ եռամսյակի սկզբում գրանցված 1,677,1 միլիարդ դրամի դիմաց: Փաստորեն մասնավոր ձեռնարկությունների վարկավորմանը բաժին է հասել բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելի 54.11 տոկոսը:

Ինչպես ցույց է տալիս «ԱՌԿԱ» գործակալության կատարած վերլուծությունը, 2013թ.-ի սեպտեմբերի վերջի դրությամբ մասնավոր ձեռնարկությունների վարկավորման շուկայում առաջատարի դիրքում է Ամերիաբանկը, որի մասնաբաժինը Հայաստանի բանկային համակարգի կողմից շուկայի այդ հատվածի վարկավորման ընդհանուր ծավալում կազմել է 13,8 տոկոս: Ամերիաբանկի վարկային ընդհանուր պորտֆելում 73.31 տոկոսը կամ 127.3 միլիարդ դրամը բաժին է ընկնում մասնավոր ձեռնարկությունների վարկավորմանը:

Մասնավոր ձեռնարկությունների վարկավորման ցուցանիշով առաջատարների թվում պետք է նշել նաև ՎՏԲ-Հայաստան բանկը (112.8 միլիարդ դրամ), HSBC-Հայաստան բանկը (109.9 միլիարդ դրամ), Հայբիզնեբանկը (89.6 միլիարդ դրամ) և Արդշինինվեստբանկը  (87.1 միլիարդ դրամ): Այս բանկերի ընդհանուր վարկային պորտֆելում այս ցուցանիշի տեսակարար կշիռը կազմել է, համապատասխանաբար, 53,78%, 83,22%, 71,27% և 54%։

Միաժամանակ որոշ բանկեր տեղեկատվություն են ներկայացնում մասնավոր հատվածին փոքր և միջին ձեռնարկությունների, ինչպես նաև խոշոր ընկերությունների շրջանում վարկերի բաշխման մասին: Մասնավորապես, Ամերիաբանկի կողմից մասնավոր ձեռնարկություններին տրամադրված վարկերի ընդհանուր պորտֆելից 97.5 միլիարդ դրամը բաժին է հասել խոշոր ձեռնարկություններին, 29,7 միլիարդ դրամը՝ փոքր և միջին ձեռնարկություններին, ՎՏԲ Հայաստան բանկը խոշոր ձեռնարկություններին հատկացրել է 58 մլրդ դրամ, իսկ փոքր և միջիններին` 54.8 մլրդ դրամ։ HSBC- բանկ Հայաստանի շուրջ 78.3 միլիարդ դրամը բաժին է հասել խոշոր ձեռնարկություններին, 34,1 միլիարդ դրամը՝ փոքր և միջին ձեռնարկություններին:

Հայաստանում հունիսի 30-ի դրությամբ գրանցված է 21 առևտրային բանկ 484 մասնաճյուղերով: (1 դոլարը` 404 դրամ): –0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՊԵԿ-ը զգուշացրել է Ռուսաստանից Հայաստան և մի շարք այլ երկրներ կանխիկ ռուբլու արտահանման արգելքի մասին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցրել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան և մի շարք այլ պետություններ ռուսական կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումների մասին

COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը

COP17-ի շրջանակում Ակբա բանկը հայաստանյան և միջազգային հյուրերին ներկայացրել է իր Կայուն զարգացման հաշվետվությունը՝ ընդգծելով բանկի գործունեության առաջնահերթություններն ու կայուն զարգացմանն ուղղված քայլերը

ՀՀ ԿԲ նախագահը մտահոգիչ է համարել վճարային հաշվեկշռի «Զուտ սխալների և բացթողումների» 816 մլն դոլար ծավալը

Հայաստանի 2025 թ.-ի վճարային հաշվեկշռի «Զուտ սխալներ և բացթողումներ» հոդվածով վիճակագրական անհամապատասխանությունների ծավալը մտահոգություն է առաջացնում, հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

Freedom Broker Armenia-ի տնօրենն ակնկալում է դադար ՀՀ ԿԲ-ի տոկոսադրույքի բարձրացման հարցում, սակայն մատնանշում է դրա հետագա աճի պայմանները (ԲԱՑԱՌԻԿ)

ՀՀ ԿԲ-ի հետագա որոշումները վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ կախված կլինեն գնաճի դինամիկայից և դրա կառուցվածքից, կարծում է Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմանը

IDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համար (ՖՈՏՈ)

IDBank-ն ու Իդրամը շարունակում են ֆինանսական գրագիտության դասընթացների շարքը։ Այս անգամ դասընթացին մասնակցել են Մալաթիա-Սեբաստիայի մանկապատանեկան մարզադպրոցի շախմատի սաները

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img