ՀՀ քաղաքացիների ավելի քան 60%–ը վստահում է բանկային համակարգին. Gallup International Association–ի հարցում

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի քաղաքացիների շուրջ 64 տոկոսը վստահում է բանկային համակարգին, այդ մասին վկայում են Մարքեթինգի հայկական ասոցիացիայի` Հայաստանում Gallup International Association գրասենյակի պաշտոնական ներկայացուցչի կողմից անցկացված` «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած հարցման տվյալները։
Հոկտեմբերի վերջին անցկացված հարցմանը մասնակցել է 1067 մարդ` և Երևանում, և հանրապետության մարզերում։

Արդյունքների համաձայն` հարցվածների 46 տոկոսը նշել է, որ ավելի շատ վստահում է բանկային համակարգին, իսկ 18 տոկոսը` ամբողջովին վստահում է։ Հայկական բանկային հատվածի նկատմամբ անվստահություն է արտահայտել քաղաքացիների 12 տոկոսը, որից կեսն ամբողջովին չի վստահում բանկերին, իսկ պատասխանողների 24 տոկոսը դժվարացել է պատասխանել այդ հարցին։

Ինչ վերաբերում է Հայաստանում բանկային ծառայությունների զարգացվածության մակարդակին, ապա, ըստ հարցվողների 51 տոկոսի` դրանք ավելի շուտ զարգացած են, 18 տոկոսը կարծում է, որ բանկային ծառայությունները Հայաստանում ամբողջովին զարգացած են, 5 տոկոսը ենթադրում է, որ դրանք զարգացած չեն, 3 տոկոսը` ընդհանրապես զարգացած չեն, իսկ 23 տոկոսը դժվարացել է պատասխանել այդ հարցին։

Բանկային ծառայությունների թերությունների թվում հարցման մասնակիցների 21 տոկոսը նշել է բարձր տոկոսադրույքները, 16 տոկոսը ոչ մի թերություն չի տեսնում, 15 տոկոսը դժգոհ է հերթերից, 8 տոկոսը` սպասարկման որակից, 2 տոկոսը` վարկավորման գործընթացի դժվարություններից, 2 տոկոսը` բարձր կոմիսիաներից։

Հարցվածների մի մասը (մեկական տոկոս) նաև դժգոհ է բյուրոկրատական քաշքշուկներից, հաշիվների անճշտությունից, աշխատողների անիրազեկությունից, ավանդների ցածր դրույքներից, 0,5 տոկոսը չի վստահում բանկերին, 3 տոկոսը դժգոհ է բանկոմատների թվից, 35 տոկոսը դժվարացել է պատասխանել։

Առավել հայտնի բանկային ծառայությունների ցուցակում առաջատարի դիրքերում է կոմունալ ծառայությունների վճարը (43%), արժույթի փոխանակումը (42%), դրամական փոխանցումների ստացումը (39%), բանկային քարտերի սպասարկման ծառայությունները (31%), վարկերի ձևակերպումը (28%), աշխատավարձի, կրթաթոշակի ստացումը (24%), փոխանցումների իրականացումը (21%), ավանդի իրականացումը (6%), հիփոթեքային վարկի ստացումը (6%), նորոգման վարկի ստացումը (3%), ավտոմեքենայի գնումը (2%)։

Ներկա պահին Հայաստանում գործում է 21 բանկ` 484 մասնաճյուղով։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ

Մրցանակը երկու անձի համար 7-օրյա ուղևորությունն է դեպի Իտալիա

Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանը (ՎԻԴԵՈ)

COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի «Անտառային կենսաբազմազանություն․ իմերսիվ փորձառություն» ցուցադրության բացումը, որին ներկա էին IDBank և Իդրամ ընկերությունները

ԵԱՏՄ-ից դրամական փոխանցումները դեպի ՀՀ կարող են կրճատվել 2,1 մլրդ դոլարով, աշխատանքային միգրացիայի պայմանները՝ խստանալ․ հաշվետվություն

ԵԱՏՄ պետություններից Հայաստան դրամական փոխանցումները, Միությանը նրա մասնակցության հնարավոր կասեցման դեպքում, կարող են 2025 թվականի դրությամբ 3 953,5 միլիոն դոլարից կրճատվել մինչև 1 850 միլիոն դոլար։

Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ

Agents for Impact GmbH ընկերությունը (Ֆրանկֆուրտ, Գերմանիա) Յունիբանկին շնորհել է Կենսակայունության համապատասխանության B++ վարկանիշ։ Գնահատումն իրականացվել է Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) և բնապահպանական, սոցիալական ու կառավարման չափանիշների (ESG) հիման վրա։

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աննշան աճ են գրանցել.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ.-ի հոկտեմբերի 20-ին   ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, հոկտեմբերի 19-ի համեմատ, աճել է 0.08 կետով՝ կազմելով 361.49 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img