ԶԵԱԲ–ն ու ՀԲ–ն սկսում են համագործակցել 40 մլն արժողության Հայաստանում ոռոգման համակարգերի արդիականացման նախագծի իրականացման ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Զարգացման եվրասիական բանկը` որպես ԵվրԱզԷս Հակաճգնաժամային հիմնադրամի միջոցների կառավարող, և Համաշխարհային բանկը նախօրեին «Ոռոգման համակարգերի արդիականացման և ինստիտուցիոնալ հնարավորությունների զարգացման» ներդրումային նախագծի պատրաստման և իրացման հարցում համագործակցելու մասին համաձայնագիր են ստորագրել։ Նախագծի ընդհանուր արժեքը 40 մլն ԱՄՆ դոլար է, որը տրամադրվում է ՀՃՀ–ի շրջանակներում։

Համաձայնագիրը ստորագրվել է ՀԲ–ի` Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գծով փոխնախագահ Լորա Տակը և ԶԵԱԲ–ի վարչության նախագահ Իգոր Ֆինոգենովը։

Համաձայնագրին համապատասխան` ԶԵԱԲ–ը պարտավորություն է ստանձնել նախագիծը պատրաստելիս և իրագործելիս կիրառել Համաշխարհային բանկի հատուկ դրույթները, ներառյալ «հատուկ պաշտպանական դրույթները բնապահպանական և սոցիալական ոլորտներում», ինչպես նաև ՀԲ–ի աջակցությամբ իրագործվող նախագծերի շրջանակներում գնումների և ֆինանսական գործառնությունների վարման վերաբերյալ հրահանգները։

Բացի այդ, համաձայնագիրը նախատեսում է, որ Հակաճգնաժամային հիմնադրամի շրջանակներում նախագիծն իրագործելիս Համաշխարհային բանկի մասնագետները որպես խորհրդատուներ կմասնակցեն ՀԲ–ի վերոնշյալ դրույթների և հրահանգների կիրառման մոնիթորինգ իրականացնելու նպատակով։

Համաձայնագիրը նաև մանրամասն ներկայացնում է ԶԵԱԲ-ի այն հնարավորությունները, որ նա ունի Հայաստանում «Ոռոգման համակարգերի արդիականացման և ինստիտուցիոնալ հնարավորությունների զարգացման» ծրագրի պատրաստման համար այս տարվա ապրիլին հավանության արժանացած «Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների ինստիտուցիոնալ զարգացման Տրաստային հիմնադրամի» միջոցների օգտագործման գծով` 495 հազար դոլար գումարի դրամաշնորհի տեսքով։

Սա ՀՃՀ առաջին նախագիծն է, որ պատրաստվել է նաև Տրաստային ֆոնդի դրամաշնորհի հաշվին։ «Համաձայնագրի ստորագրման անհրաժեշտությունը թելադրված է Հայաստանի ոռոգման և դրենաժային ցանցի վերականգնման և վերակառուցման երկարաժամկետ ազգային ծրագրի արդյունավետության հասնելու և բարձր չափանիշների ներդրմանն օժանդակելու կողմերի ձգտմամբ»,– նշվում է հաղորդման մեջ։

Ազգային ծրագրի շրջանակներում ՀԲ–ի ֆինանսական աջակցությամբ իրականացված առաջին նախագծերը լավ արդյունք են տվել և արժանացել երկրի ղեկավարության բարձր գնահատականին։ ՀՃՀ նոր նախագիծն ըստ էության այդ ծրագրի շարունակությունն ու զարգացումն է։

«Համաշխարհային բանկի և Զարգացման եվրասիական բանկի փոխգործակցությունը հիմնվում է գործընկերության վրա և նպատակաուղղված է լավագույն միջազգային պրակտիկայի յուրացմանը և տարածաշրջանի երկրների յուրահատկությունների առավել խորն ուսումնասիրմանը»,– նշել է Լորա Տակը։

«Երկու գործընկերները` և ՀԲ–ն, և ԶԵԱԲ–ը, մեծ ներուժ ունեն դրա համար – ընդգծել է Իգոր Ֆինոգենովը։ – Մենք ակնկալում ենք, որ համագործակցությունը մեզ թույլ կտա ավելի արդյունավետ օգտագործել երկու կազմակերպությունների մասնակից պետությունների զարգացման և արդիականացմանն ուղղվող միջոցները»։

Համաշխարհային բանկի խումբն աշխարհում գիտելիքների և ֆինանսավորման խոշորագույն աղբյուրներից է, տրամադրում է 188 անդամ պետությունների։ Համաշխարհային բանկի խմբի կազմում ընդգրկված կազմակերպությունների բաժնետերերն այդ կազմակերպություններում բոլոր կողմերով, ներառյալ ռազմավարության, ֆինանսավորման և անդամության հարցերում վերջնական որոշումներ կայացնելու իրավունք ունեցող անդամ պետությունների կառավարություններն են։

Զարգացման եվրասիական բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հիմնվել է Ռուսաստանի և Ղազախստանի կողմից 2006 թվականի հունվարին` անդամ–պետությունների շուկայական տնտեսության զարգացմանն օժանդակելու, դրանց կայուն տնտեսական աճին և փոխադարձ առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն աջակցելու նպատակով։ ԶԵԱԲ–ի կանոնադրական կապիտալը գերազանցում է 1,5 մլրդ ԱՄՆ դոլարը։ Բանկի մասնակից պետություններն են Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղըզստանի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը և Տաջիկստանի Հանրապետությունը։-0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կապիտալում կներդնի լրացուցիչ 8.2 մլն եվրո

Հայաստանը լրացուցիչ 8.2 մլն եվրոյով կմասնակցի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

Ակբա բանկն անցում է կատարում սեփական վճարային պրոցեսինգի համակարգին՝ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարարական լուծումներ և ծառայություններ առաջարկելու նպատակով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է «Հայաստանի վարկային կազմակերպությունները» 2026 թ.-ի երրորդ եռամսյակի տեղեկագիրը

«ԱՌԿԱ» տեղեկատվական գործակալությունը հրապարակել է  «Հայաստանի վարկային կազմակերպությունները (գործունեության հիմնական ցուցանիշները)» եռամսյակային ֆինանսատնտեսական տեղեկագրի հերթական համարը՝ 2026 թ.-ի երրորդ եռամսյակի արդյունքներով

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները գերազանցել են 915,92 մլրդ դրամը՝ տարեսկզբից աճելով 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 915,92 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,19%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 6,36%-ով

«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է

IDBank-ը և Իդրամը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ամփոփել են հոկտեմբեր ամսվա արդյունքները

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img