«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կկազմակերպվի շնորհանդես` «Բաց երկնքի քաղաքականություն. առավելություններ, օգուտներ և տնտեսական զարգացում» խորագրով

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Բաց երկնքի քաղաքականություն. առավելություններ, օգուտներ և տնտեսական զարգացում» խորագրով շնորհանդես կանցկացվի դեկտեմբերի 10-ին։

Երեքշաբթի` դեկտեմբերի 10–ին, ժամը 11։30–ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կկազմակերպվի շնորհանդես` «Բաց երկնքի քաղաքականություն. առավելություններ, օգուտներ և տնտեսական զարգացում» խորագրով։ Բանախոսն է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը:

Խաչատրյանը կներկայացնի ՀՀ Կառավարության որդեգրած բաց երկնքի քաղաքականության հիմնարար սկզբունքները և Հայաստանի մրցունակ օդային փոխադրումների վերլուծությունը տարածաշրջանային և միջազգային համատեքստում:

ՀՀ Կառավարությունը որոշել է որդեգրել բաց երկնքի քաղաքականություն: Նպատակն է բարելավել Հայաստանի օդային փոխադրումների ծառայությունների ոլորտը` առաջարկելու ավելի շատ թռիչքներ և ուղղություններ, ինչպես նաև տոմսերի ավելի մատչելի գին: Սա ոչ միայն կբարելավի օդային փոխադրումների ծառայությունները Հայաստանի քաղաքացու համար, այլև նշանակալիորեն կնպաստի երկրի տնտեսական զարգացմանը:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img