Կոնվերս Բանկն իրականացնում է «Ուղևորություն AVERS–ի հետ» ակցիա

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Կոնվերս Բանկն իրականացնում է «Ուղևորություն AVERS–ի հետ» ակցիա։ Ինչպես հայտնում են բանկի մամուլի ծառայությունից, ակցիան իրականացվում է «AVERS» միջազգային դրամական փոխանցումների համակարգի հետ համատեղ՝ ս.թ. դեկտեմբերի սկզբից մինչև 2014թ. ապրիլի 1-ը:

Նշված ժամանակահատվածում Կոնվերս Բանկի միջոցով «AVERS» համակարգով դրամական փոխանցումներն առավել հաճախ իրականացրած, ինչպես նաև նույն համակարգով գումար ստացած 3 առավել ակտիվ հաճախորդներ կշահեն գլխավոր մրցանակները՝ մեկական ավիատոմս դեպի այն երկրներ, որտեղից և դեպի ուր կլինի յուրաքանչյուր հաղթողի փոխանցումների գերակշռող մասը:

Հաջորդ 30 ակտիվ հաճախորդները կստանան Mastercard Standard քարտեր՝ յուրաքանչյուրը 30.000 ՀՀ դրամ դրամական մնացորդով:

Բանկից հիշեցնում են, որ «AVERS»-ը արագ դրամական փոխանցումների ակնթարթային համակարգ է, որի շնորհիվ հնարավոր է առանց հաշվի բացման ցանկացած չափի դրամական փոխանցում կատարել ԱՄՆ դոլար, Եվրո և ՌԴ ռուբլի արժույթներով: «AVERS» դրամական փոխանցումների համակարգի ցանցն ընդգրկում է 30 երկիր:

“AVERS”-ով փոխանցման գործընթացը տևում է ընդամենը 5 րոպե, իսկ փոխանցման միջնորդավճարը կազմում է փոխանցվող գումարի 1.3%:  «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1993 թվականին, բանկի բաժնետերերն են` «Ընդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԼԷԼՍԻ-ին` 95% և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին` 5%: –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img