«Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խմբի» քարտերի թիվը նոյեմբերի վերջին աճել է 15,5%–ով` մինչև 18 627 քարտ

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. 2013 թվականի ընթացքում «Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խմբի» քարտերի թիվն ընթացիկ տարվա նոյեմբերի 30–ի դրությամբ կազմել է 18 627 քարտ` 2012 թվականի համեմատ աճելով 15.5 տոկոսով»,– հայտարարեց «Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Խաչատրյանը։

Ըստ նրա, հաշվետու ժամանակահատվածում 37.94 տոկոսով աճել է բանկի սպասարկման կետերում միջոցների շրջանառությունը, իսկ կանխիկի տրման կետերում` 8.35 տոկոսով։

Խաչատրյանը միաժամանակ վստահություն հայտնեց, որ 2014 թվականին նույնպես  անկանխիկ վճարումների ծառայությունը կշարունակի զարգանալ։

«Վերջին մի քանի տարիներին Հայաստանի պլաստիկ քարտերի շուկան բուռն զարգացման փուլում էր բանկերի մեծ մրցակցության պատճառով։ Դա հաստատվում է քարտերի թողարկման և ծավալների կտրուկ ավելացմամբ, և կանխիկացումների ծավալների աճով, ինչպես նաև` Հայաստանում բանկերի կողմից ներդրված քարտային նոր ծառայությունների աճով»,– ասաց նա։

Խաչատրյանը նշեց նաև, որ Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբը շարունակում է մնալ միակ հայկական բանկը, որը հավաստագրված է Visa և MasterCard վճարային համակարգերով ինտերնետում էքվայրինգի համար։ «2014 թվականին մենք մեր հաճախորդներին կառաջարկենք ևս մի քանի հետաքրքիր «պլաստիկ» նախագծեր»,– ավելացրեց նա։

2013 թվականի վերջին «Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խմբի» բանկոմատների ընդհանուր թիվը կազմում է 77, POS-տերմինալներինը` 275։

«Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն հիմնվել է 1998 թվականին ձեռնարկատիրության ու Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման համար։ 2007 թվականին Բանկը «Գազպրոմբանկ» ԲԲԸ խոշորագույն ռուսական բանկի դուստր կառույց է։ Բանկը հաջողությամբ անցել է ISO 9001: 2008 միջազգային պահանջների համապատասխանության հավաստագրումը։ Բանկն ունի 16 մասնաճյուղ, այդ թվում` ինը` Հայաստանի մարզերում և յոթը` Երևանում։  -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները գերազանցել են 915,92 մլրդ դրամը՝ տարեսկզբից աճելով 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 915,92 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,19%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 6,36%-ով

«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է

IDBank-ը և Իդրամը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ամփոփել են հոկտեմբեր ամսվա արդյունքները

Հայաստանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կապիտալում կներդնի լրացուցիչ 8.2 մլն եվրո

Հայաստանը լրացուցիչ 8.2 մլն եվրոյով կմասնակցի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img