Հայաստանի ֆինանսների նախարարությունը նվազեցնում է ազգային արժույթով պետպարտատոմսերի եկամտաբերությունը

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆինանսների նախարարությունը հետևողականորեն նվազեցնում է ազգային արժույթով պետական պարտատոմսերի եկամտաբերությունը եվրաբոնդների եկամտաբերության հետ դրանց համաչափության ապահովման համար, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Հայաստանը սեպտեմբերի 19–ին առաջին անգամ եվրապարտատոմսերի թողարկում է իրականացրել։ Թողարկման ծավալը կազմել է 700 մլն դոլար, մարման ժամկետը` 7 տարի, եկամտաբերությունը` 6.25 տոկոս։ Հիմնական տեղաբաշխողներն են` Deutsche Bank AG, London Branch, HSBC Bank plc и J.P.Morgan Securities plc.

«Ֆինանսների նախարարությունը 6,25 տոկոս եկամտաբերությամբ եվրապարտատոմսերի թողարկումից հետո հայտարարել էր, որ ստացված միջոցներն օգտագործելու է այնպիսի տրամաբանությամբ, որ նվազի նաև դրամային պարտատոմսերի շուկայական եկամտաբերությունը»,– ասվում է հաղորդման մեջ։

Այդ որոշման հիմքում այն համոզմունքն ու նաև միջազգային փորձն է, որի համաձայն` արտարժույթով և տեղական արժույթով պարտատոմսերի միջև եկամտաբերության տարբերությունը չպետք է լինի էապես մեծ:

Հայաստանի ԿԲ տվյալների համաձայն` դրամային կարճաժամկետ պետպարտատոմսերի եկամտաբերությունը կազմում  է մոտ 9 տոկոս, միջնաժամկետներինը` 13.7 տոկոս և երկարաժամկետներինը` 15.6 տոկոս։

Արդեն իսկ կատարված միջոցառումների արդյունքում Ֆինանսների նախարարությանը հաջողվել է նվազեցնել տոկոսադրույքները, և նոյեմբերին կայացած աճուրդի ժամանակ 3 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի եկամտաբերությունը կազմել է 10.16 տոկոս՝ տարվա սկզբի 14.28 տոկոսի փոխարեն

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին կայացած աճուրդի ժամանակ 20 տարի ժամկետով թողարկված պետական պարտատոմսերի եկամտաբերությունը կազմել է 11.63 տոկոս, այն դեպքում, երբ տարեսկզբին համադրելի ցուցանիշը կազմել է 16.43 տոկոս:

«Հայաստանի Ֆինանսների նախարարությունը շարունակելու է վճռական քայլեր իրականացնել պետական պարտատոմսերի շուկայում պարտատոմսերի եկամտաբերության կորի ամբողջ երկայնքով այնպիսի տոկոսադրույքներ ձևավորելու ուղղությամբ, որոնք կապահովեն վերը նշված նպատակը՝ արտարժույթով ու դրամով պարտատոմսերի եկամտաբերության համաչափությունը»,– ասվում է հաղորդման մեջ։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 26–ից նոյեմբերի 1)

Շաբաթվա ֆինանսական օրակարգը միավորեց բանկային կապիտալին ներկայացվող պահանջների վերանայումը, թեմատիկ պարտատոմսերի հիմքերի նախապատրաստումը և ֆինանսական ծառայությունների թվային ենթակառուցվածքի զարգացումը

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար (ՎԻԴԵՈ)

COP17-ի շրջանակում Ակբա բանկը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախաձեռնությամբ կայացած պանելային քննարկմանը

ՀՀ փոխվարչապետը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են մասնավոր կապիտալի ներգրավման և ենթակառուցվածքների զարգացման հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակության հետ  քննարկել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պետության բնապահպանական օրակարգը, մասնավոր կապիտալի ներգրավման և պետություն-մասնավոր գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

Պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 2027թ․–ին կարող է 0,7 տոկոսային կետով գերազանցել 2026թ․–ի սպասվող ցուցանիշը․ Գալստյան

Խորհրդարանում ներկայացնելով 2027 թվականի պետբյուջեի նախագծի վերաբերյալ ԿԲ եզրակացությունը՝ Գալստյանը նշել է, որ, չնայած աճին, ցուցանիշը կմնա 50%-ից ցածր

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img