Կոնվերս Բանկը խաղարկում է Վենետիկի ուղեգիր` նախատեսված երկու անձի համար

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Կոնվերս Բանկն իր VISA քարտապանների համար, ովքեր դեկտեմբերից կիրականացնեն անկանխիկ գործարքներ,  երկու անձի համար նախատեսված ուղեգիր է խաղարկում դեպի հիասքանչ Վենետիկ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Ակցիան գործում է 2013թ.–ի դեկտեմբերից  մինչև 2014թ. ապրիլի 30-ը:

«Կոնվերս Բանկի VISA քարտապանների համար ս.թ. դեկտեմբերից, իրականացնելով անկանխիկ գործարքներ Կոնվերս Բանկի VISA քարտերով, քարտապանները կհավաքեն միավորներ և հնարավորություն կստանան շահելու ակցիայի գլխավոր մրցանակը՝ երկու անձի համար նախատեսված ուղևորություն դեպի հիասքանչ Վենետիկ»,– ասվում է հաղորդագրության մեջ։ Մրցանակը ներառում է ավիատոմս, Շենգենյան մուտքի արտոնագրի ստացման և հյուրանոցի ծախսերը:

Ակցիային մասնակցելու համար անհրաժեշտ է պարզապես ցանկացած գնման դիմաց վճարել Կոնվերս Բանկի VISA քարտով և ստանալ 2 միավոր յուրաքանչյուր անկանխիկ գործարքի համար, ինչպես նաև 1 միավոր՝ անկանխիկ կատարված գործարքի գումարի յուրաքանչյուր 1000 ՀՀ դրամի դիմաց:

Ըստ առաջարկվող պայմանների՝ ակցիայի 5 ամիսների ընթացքում VISA քարտով 500,000 ՀՀ դրամը գերազանցող անկանխիկ շրջանառություն ապահոված և գումարային ու քանակական գործարքների արդյունքում ամենաշատ միավորներ հավաքած քարտապանը կճանաչվի ակցիայի հաղթող:

«Միավորների հավասարության դեպքում հաղթող է ճանաչվում քանակային թվով առավել շատ գործարքներ իրականացրած քարտապանը»,– նշվում է հաղորդագրության մեջ։

2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած քարտապանները կշահեն «SMART» հեռուստացույցներ, իսկ 4-րդ և 5-րդ տեղերը՝ Ipad-mini:

«Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1993 թվականին, բանկի բաժնետերերն են` «Ընդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԼԷԼՍԻ-ին` 95% և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին` 5%: –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը և Idram-ը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել Լոռու մարզի երեխաների համար (ՎԻԴԵՈ)

IDBank-ի և Իդրամի կողմից Լոռու մարզի Վահագնի և հարակից գյուղերում բնակվող երեխաների համար անցկացվել է ֆինանսական գրագիտության դասընթաց

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ՀՀ ԿԲ–ն սթեյբլքոինները դիտարկում է որպես ռազմավարական առաջնահերթություն

ԿԲ–ն կարևոր է համարում այն խնդիրների լուծումը, որոնց բախվում են իրական մարդիկ և բիզնեսը, և հենց այդ պրիզմայով է դիտարկում սթեյբլքոինները որպես ռազմավարական առաջնահերթություն, հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img