Հայկական երեք ապահովագրական ընկերությունների ԱՊՊԱ փոխհատուցումների վճարները հունվար–նոյեմբեր ամիսներին ավելի քան 6.4 մլն դրամ են կազմել

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական երեք ապահովագրական ընկերությունների ԱՊՊԱ փոխհատուցումների վճարները 2013 թվականի հունվար–նոյեմբերն ընկած ժամանակահատվածում կազմել են ապահովագրական շուկայի փոխհատուցումների ողջ ծավալի 67,7 տոկոսը կամ մոտ 6 436,1 մլն դրամ, նշվում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կայքում։

Հաղորդագրության համաձայն` միաժամանակ Հայաստանում գործող բոլոր ապահովագրական ընկերությունների փոխհատուցումների ընդհանուր ծավալը 2013 թվականի 11 ամիսներին կազմել է մոտ 9 496,9 մլն դրամ։

Ավտոապահովագրողների բյուրոյի տվյալներով, ԱՊՊԱ փոխհատուցումների վճարների ծավալով առաջին տեղում է «Ռոսգոսստրախ–Արմենիա» ապահովագրական ընկերությունը (3 22,7 մլն դրամի)։ Այնուհետև ԻՆԳՈ Արմենիան է` ավելի քան 1 978,5 մլն դրամով և Ռեսոն` ավելի քան 1 234,8 մլն դրամով։

Միաժամանակ, հաշվետու ժամանակահատվածում առաջատար եռյակի ԱՊՊԱ փոխհատուցման հայտերի թիվը 33 439 է կազմել։

Ինչպես նշվում է Բյուրոյի կայքում, ընդհանուր առմամբ Հայաստանի ապահովագրական հատվածի վնասաբերության ցուցանիշը 2013թ.–ի հունվար–նոյեմբեր ամիսներին կազմել է 76 տոկոս։

Ավտոքաղաքացիական պատասխանատվության ապահովագրման ինստիտուտը Հայաստանում գործում է 2011 թվականի հունվարի մեկից։

Ապահովագրական շուկայի վերահսկողությունը 2006 թվականի հունվարի 1–ից իրականացնում է Կենտրոնական բանկը, որի կազմում գործում է միասնական ֆինանսական վերահսկման համակարգը։ -0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Սևանավանք» արծաթե հուշադրամը

2026 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Պատմական դռներ» հուշադրամների շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից

Երազանքից իրականություն․ IDBank-ի հատուկ հիփոթեքային պայմանները TOON EXPO.Invest 2026-ում

Հավատարիմ մնալով ճկուն և ժամանակակից ֆինանսական լուծումներ առաջարկելու իր նպատակին՝ IDBank-ը TOON EXPO.Invest 2026 Vol. 2 ցուցահանդեսին ներկայանում է հիփոթեքային վարկավորման հատուկ առաջարկներով

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

IDBank-ը մասնակցել է տարածաշրջանի խոշորագույն անշարժ գույքի և ներդրումային ցուցահանդեսներից մեկին՝ «Toon Expo. Invest 2026 Vol. 2»-ին

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img