ՓՄՁ–ին վարկավորելու համար IFC–ն ու BSTDB –ն Յունիբանկին 10 մլն դոլար կտրամադրեն

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) ու Առևտրի և զարգացման Սևծովյան բանկը (BSTDB) «Յունիբանկ» ՓԲԸ–ին 5 միլիոնական դոլար կտրամադրեն, որը կուղղվի փոքր և միջին ձեռնարկատիրության երկարաժամկետ վարկավորմանը, հաղորդում է IFC–ի մամուլի ծառայությունը։

ՓՄՁ-ների վարկավորման և ռիսկերի կառավարման գործընթացի բարելավման նպատակով IFC-ն Յունիբանկին կմատուցի նաև խորհրդատվական ծառայություններ:

IFC-ի և BSTDB-ի նման միջազգային կազմակերպությունների ֆինանսավորման ծրագրերը համահունչ են բանկի ` ՓՄՁ վարկառուների համար առավել շահավետ գործընկեր դառնալու ռազմավարությանը:

«Միջազգային կառույցների հետ համագործակցության շնորհիվ բանկը բիզնես վարկավորման ծրագիրն ընդլայնելու հնարավորություն կստանա` բարձրացնելով վարկային միջոցների հասանելիության մակարդակն ավելի մեծ թվով ձեռնարկատերերի համար», – ասել է Յունիբանկի վարչության նախագահ Վարդան Աթայանը։

Նրա խոսքով` վարկային միջոցները կուղղվեն ՓՄՁ-ների հետագա առաջխաղացմանը, ինչը կնպաստի Հայաստանում նոր աշխատատեղերի ստեղծմանն ու տնտեսության զարգացմանը։

Առևտրի և զարգացման սևծովյան բանկի նախագահ Անդրեյ Կոնդակովը մասնավորապես նշել է, որ փոքր ու միջին բիզնեսի աջակցությունը հանդիսանում է հիմնական նախապայման` տնտեսության զարգացման համար։

«Այս վարկը հանդիսանում է համագործակցության արդյունք և օրինակ այն բանի, որ միջազգային ֆինանսական կազմակերպությունները պետք է հնարավորինս ավել միջոցներ ներդնեն նոր աշխատատեղերի ստեղծման և տնտեսության զարգացման համար», – նշել է նա։

Մասնավոր հատվածը հանդիսանում է IFC-ի և BSTDB-ի առաջնահերթություններից մեկն ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ տարածաշրջանում:

IFC-ի Հարավային Կովկասի տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լյուբեքի խոսքով` ֆինանսական միջոցների սահմանափակ հասանելիությունը դիտվում է որպես հիմնական խոչընդոտ մասնավոր հատվածի զարգացման համար, որն էլ, իր հերթին, առանցքային է աշխատատեղերի ստեղծման և Հայաստանի տնտեսության առաջխաղացման համար:

«Յունիբանկի հետ համագործակցությունը հնարավորություն կտա ընդլայնել ֆինանսավորումը տնտեսության աճը խթանող տարբեր ոլորտներում», – նշել է նա։

IFC-ի` Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում իրականացվող բանկային խորհրդատվական ծրագիրը ֆինանսավորում է Ավստրիայի զարգացման բանկը:

Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն համաշխարհային զարգացման ամենախոշոր հաստատությունն է, որի ուշադրությունն ուղղված է մասնավոր հատվածին։ Հայաստանը 1995 թ.–ից IFC–ի անդամ է։ IFC-ի ներդրումները 2013թ.-ի ֆինանսական տարում հասել են ամենաբարձր ցուցանիշին` 25 միլիարդ ԱՄՆ դոլարի։

Սևծովյան առևտրի և զարգացման բանկը միջազգային ֆինանսական հաստատություն է, որը հիմնադրվել է Ալբանիայի, Հայաստանի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Վրաստանի, Հունաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, ՌԴ-ի, Թուրքիայի և Ուկրաինայի կողմից: ՍԱԶԲ-ի կենտրոնական գրասենյակը գտնվում է Հունաստանի Սալոնիկ քաղաքում։ ՍԱԶԲ-ն աջակցում է տնտեսական զարգացմանը և տարածաշրջանային համագործակցությանը, տրամադրելով վարկեր, վարկային գծեր և երաշխիքներ անդամ երկրների հանրային և մասնավոր ոլորտներում առևտրի ֆինանսավորման և այլ նախագծերի համար: Բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 3.45 մլրդ եվրո։

«Յունիբանկ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2001թ.-ին: Յունիբանկի ռազմավարական նպատակը մանրածախ ուղղության զարգացումն ու փոքր և միջին բիզնեսին աջակցելն է։ ՓՄՁ-ներին տրամադրած վարկերի պորտֆելով Յունիբանկը Հայաստանի առաջատար բանկերի հնգյակում է: Բանկի ակտիվների ծավալը գերազանցել է 150 մլրդ դրամը, կապիտալը` 18 մլրդ դրամը: (1 դոլարը` 405,54 դրամ)։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ինչպե՞ս պարզել, թե որ բանկն է վճարելու Ձեր կենսաթոշակը. ԱՍՀ-ն պարզաբանում է

2026 թվականի մարտի 5-ի դրությամբ կենսաթոշակը կանխիկ եղանակով ստացող և անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի (այդ թվում՝ 14-18 տարեկան կենսաթոշակառուի) համար բանկի ընտրությունն իրականացրել է Միասնական սոցիալական ծառայությունը՝ ինքնաշխատ եղանակով

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 9–14)

Հայաստանի ֆինանսական շուկայում անցած շաբաթը նշանավորվեց մասնագիտացված միջազգային համաժողովում կապիտալի շուկայի զարգացման հեռանկարների քննարկմամբ

5G միացնելու պատրվակով գողանում են տվյալներ և գումարներ. ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին

ՀՀ կենտրոնական բանկը նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին և զգոն լինելու կոչ արել

Փոփոխություն Կոնվերս Բանկի ղեկավար կազմում

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պարոն Անդրանիկ Գրիգորյանը մարտի 31-ից դադարեցնելու է գործունեությունը Բանկի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում՝ իր նախաձեռնությամբ

10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին (ՎԻԴԵՈ)

Հայաստանում կանաչ ներդրումները աստիճանաբար դառնում են ոչ թե այլընտրանք, այլ ռազմավարական ընտրություն

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img