Ռուսաստանի Կենտրոնական բանկը զգուշավոր է հիմնական տոկոսադրույքը նվազեցնելու հարցում

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբեր․/ԱՌԿԱ /.     ՌԴ Կենտրոնական բանկը զգուշորեն  իջեցնում է իր հիմնական տոկոսադրույքը՝ փորձելով «նավարկել Սցիլլայի և Խարիբդայի միջև»։ Այս մասին Ղազախստանի ֆինանսիստների կոնգրեսում հայտարարել է ՌԴ Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Այո, մենք վարում էինք  դրամավարկային խիստ քաղաքականություն, բայց ամռանից սկսած մենք որոշ չափով մեղմացնում ենք այն՝ դա անելով շատ զգուշորեն։ Մեզ համար մարտահրավեր է նավարկել, ինչպես հաճախ ենք ասում, Սցիլլայի և Խարիբդայի միջև՝ գնաճը կայունացնելու և նվազեցնելու համար, բայց հասկանալով նաև, որ աճը պետք է անցնի շատ բարձր տեմպերից հավասարակշռված աճի տեմպերի», – ասել է նա։

Նաբիուլինան ընդգծել է, որ Կենտրոնական բանկի և կառավարության խնդիրն է սերտորեն համագործակցությամբ ապահովել հավասարակշռված տնտեսական աճ և ցածր գնաճ։

«Հուսով եմ, որ կառավարության հետ միասին մենք կկարողանանք հասնել այս նպատակներին», – ասել է նա։

.

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը (ՎԻԴԵՈ)

COP17-ում Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը, որը միտված է հայկական հողում մշակված էնդեմիկ սերմերի ուսումնասիրմանն ու պահպանմանը։

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

2026 թ.-ի նոյեմբերի 3-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից։

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

Արտերկրից Հայաստան դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 9 ամսում աճել է գրեթե 2 անգամ

2026 թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանի բանկային համակարգի միջոցով արտերկրից ֆիզիկական անձանց անունով ստացված անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը գերազանցել է 2 մլրդ դոլարը՝ 2025 թ.-ի հունվար-սեպտեմբերի 1,02 մլրդ դոլար ցուցանիշի համեմատությամբ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img