Thu, 3 July
26.1 C
Yerevan
USD: 384.46 RUB: 4.89 EUR: 453.47 GEL: 141.43 GBP: 525.21

Daily Archives: Dec 26, 2013

IFC-ի կողմից թողարկված դրամային պարտատոմսը կարող է երկարաժամկետ ներդրումային գործիք հանդիսանալ Հայաստանի կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների համար

Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն դարձավ առաջին ոչ ռեզիդենտը որը Հայաստանի շուկայում թողարկեց 2 միլիադ ՀՀ դրամի (մոտ 5 միլիոն ԱՄՆ դոլար) պարտատոմս: Այն նաև Հայաստանի կապիտալի շուկայում թողարկված առաջին օտարերկրյա պարտատոմսն է: IFC-ի Հարավային Կովկասի տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լյուբեքը «ԱՌԿԱ» լրատվական գործակալության հետ բացառիկ հարցազրույցում պատմել է այն մասին, թե ինչպիսի նպատակների կծառայեն պարտատոմսի թողարկումից ստացված ֆինանսական միջոցները և նախատեսվում է արդյո՞ք նոր պարտատոմսի թողարկում:

ՎՏԲ-Հայաստան Բանկը ճանաչվել է լավագույն բանկը Հայաստանում Gallup International Association–ի արդյունքներով

ՎՏԲ-Հայաստան Բանկը ճանաչվել է լավագույն բանկը Հայաստանում Gallup International Association գրասենյակի պաշտոնական ներկայացուցչության հարցման արդյունքներով, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

ԱՀԸ–ի 8–րդ թողարկման` 500 մլն դրամի պարտատոմսերը վաճառքի են դրվել NASDAQ OMX Armenia–ում

«Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի անվանական զեղչատոկոսային պարտատոմսերը հինգշաբթի դրվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի հարթակում և ընդգրկվել են Cbond ազատ պարտատոմսերի շուկայում, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ֆոնդային բորսայից։

Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը դեկտեմբերի 26-ին 405 դրամ է կազմել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում դեկտեմբերի 26–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական արժեքը մեկ դոլարի դիմաց 405 դրամ է կազմել:

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը դեկտեմբերի 26–ին 404.90 դրամ է կազմել

Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը դեկտեմբերի 26–ի արդյունքներով, դեկտեմբերի 25–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,11 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 404.90 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Անելիք Բանկն աշխատավարձերի բարձրացմամբ կփոխհատուցի իր աշխատակիցների կուտակային կենսաթոշակային հիմնադրամին կատարվող վճարները

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն, առաջնորդվելով բանկի սոցիալական պատասխանատվության սկզբունքով, 2014 թվականի փետրվարի 1-ից կվերանայի աշխատակիցների աշխատավարձերը: Ինչպես հաղորդում է Անելիք Բանկի մամուլի ծառայությունը, նման կերպ բանկը, փաստորեն, կփոխհատուցի իր աշխատակիցների պարտադիր կուտակային կենսաթոշակային հիմնադրամին կատարվող վճարները` հոգ տանելով նրանց ապագա կենսաթոշակների մասին։

Զարգացող շուկաները դեռ երկար ժամանակ կլինեն համաշխարհային տնտեսության լոկոմոտիվը. HSBC

Զարգացող տնտեսություն ունեցող երկրները ողջ աշխարհում չափազանց բարդ տարի ունեցան, սակայն HSBC Holdings Plc–ն չի համարում, որ ժամանակավոր դժվարությունների պատճառով պետք է հրաժարվել այդ երկրներում ակտիվներ ներդնելուց։ Emerging markets–ը դեռ երկար ժամանակ կմնան համաշխարհային տնտեսության շարժիչ ուժը, «Ինտերֆաքսին» ասել էHSBC–ի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ու Աֆրիկայի (Սահարայից դեպի հարավ) տարածաշրջանների գլխավոր տնտեսագետ Մուրատ Ուլգենը, գրում է finmarket.ru–ն։

Standard & Poor’s–ը փոխել է Ուկրաինայի համար նախատեսված բացասական կանխատեսումը

Standard & Poor’s միջազգային վարկանիշային գործակալությունը փոխել է իր կանխատեսումը Ուկրաինայի էմիտենտի վարկային վարկանիշի վերաբերյալ (ազգային և արտասահմանյան արժույթով)` «բացասականից» դարձնելով «կայուն»։ Միաժամանակ Ուկրաինայի վարկանիշը պահպանվել է B- մակարդակում, հաղորդում է РБК–ն։

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն MasterCard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ ընտրեցին ակցիայի հաղթողներին

Դեկտեմբերի 25-ին «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն պարգևատրեց MasterCard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ անցկացված ակցիայի հաղթողներին: