ՎՏԲ-Հայաստան Բանկը ճանաչվել է լավագույն բանկը Հայաստանում Gallup International Association–ի արդյունքներով

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը ճանաչվել է լավագույն բանկը Հայաստանում Gallup International Association գրասենյակի պաշտոնական ներկայացուցչության հարցման արդյունքներով, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

«Հայաստանի լավագույն բանկ 2013» դիպլոմն այսօր ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն – տնօրինության նախագահ Յուրի Գուսևին հանձնեց Հայաստանում Gallup International Association գրասենյակի ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:

Հոկտեմբերի վերջին անցկացված հարցմանը մասնակցել է 1067 մարդ Երևանի բոլոր համայնքներից ու Հայաստանի բոլոր մարզերից։ Հարցման արդյունքներով, հանրապետության լավագույն բանկ է ճանաչվել ՎՏԲ-Հայաստան Բանկը, որը հավաքել է հարցվածների ձայների մեծամասնությունը:

Այն հարցին, թե որ բանկի ծառայություններից եք օգտվում, պատասխանողների մեծ մասը մատնանշել է ՎՏԲ–Հայաստան բանկը, մեծամասնությունն էլ այն խորհուրդ կտա իր ընկերներին և ծանոթներին:

«Մեզ համար մեծ պատիվ է այն, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը Gallup International Association-ի հարցման արդյունքներով լավագույն բանկն է Հայաստանում: Մենք բարձր ենք գնահատում մեր հաճախորդների ու Հայաստանի բնակչության վստահությունը»,– ասաց ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն – տնօրինության նախագահ Յուրի Գուսևը։

Նա նշեց, որ այդ արդյունքը ստացվել է բանկի աշխատակիցների ամենօրյա աշխատանքի շնորհիվ, ովքեր հաջողությամբ իրականացնում են բանկի զարգացման ռազմավարությունը, բանկի մարքեթինգային և վարկանշային հաղորդակցությունները։

«Շնորհակալ եմ հետազոտության բոլոր մասնակիցներին, մեր հաճախորդներին և գործընկերներին մեր գործունեության բարձր գնահատականի համար»,– ասաց Գուսևը։

Հայաստանում Gallup International Association–ի ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանի խոսքով` հաջողությունը պետք է դիտարկվի որպես տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման և բնակչության բոլոր աճող կարիքներին բանկային պրոդուկտների ադապտացման անփոփոխ փուլերից մեկը։

«Շնորհավորում ենք ՎՏԲ Հայաստանի բանկի բոլոր աշխատակիցներին և ղեկավարությանն այդպիսի գերազանց ձեռքբերման և արժանի գնահատականի առթիվ և մաղթում ենք միշտ լինել հաջողության բարձրակետում»,– ասաց նա։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը; Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

2026 թ.-ի նոյեմբերի 3-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից։

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աճել են.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 5-ին Հայաստանի արժութային շուկայում  ձևավորված հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նոյեմբերի 4-ի համեմատ, աճել է 0,28 կետով և կազմել 360,4 դրամ

Եվրոյի և դոլարի փոխարժեքները  բարձրացել են հայկական դրամի նկատմամբ, մինչդեռ ռուբլին նվազել է. ՀՀ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 2-ին Հայաստանի արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,   2026 թվականի հոկտեմբերի 30-ի համեմատ, աճել է 0.36 կետով՝ հասնելով 360.6 դրամի։

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ բարձրացել է 2,33 դրամով, իսկ դոլարի և ռուբլու փոխարժեքները աննշան փոփոխություններ են գրանցել․ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված    ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 3-ի համեմատ, աճել է 0.05 կետով՝ հասնելով 360.12 դրամի։

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 6-ի դրությամբ  Հայաստանի արժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 5-ի համեմատ, նվազել է 0,06 կետով և կազմել 360,34 դրամ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img