Զեղծարարները  կոմունալ ծառայությունների աշխատակիցների անվան տակ վարկեր են ձևակերպում ՀՀ քաղաքացիների անունով․ ԿԲ-ն  զգուշացրել է նոր սխեմայի մասին

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի․ /ԱՌԿԱ/․   Հայաստանի Կենտրոնական բանկը վերջին շրջանում ահազանգեր է ստանում ֆինանսական զեղծարարության  նոր սխեմայի վերաբերյալ, որի դեպքում զեղծարարները  կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների աշխատակիցների անվան տակ այցելում են քաղաքացիների բնակարաններ, հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը։

Մասնավորապես՝ անհայտ անձինք,  ներկայանալով որպես կոմունալ ծառայություններ մատուցող ընկերության աշխատակիցներ, ծառայություններ մատուցելու կամ ստուգումներ կատարելու պատրվակով կապ են հաստատում քաղաքացիների հետ, որից հետո այցելում են վերջիններիս բնակարաններ։ Բնակարաններում անմիջական շփման ընթացքում զեղծարարները, մոլորեցնելով քաղաքացիներին, հասանելիություն են ստանում նրանց անձնական տվյալներին, այնուհետև ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպությունների բջջային հավելվածներում իրականացնում են քաղաքացիների գրանցումը, նույնականացումը և ինքնության հեռավար ստուգումը (այդ թվում՝ դեմքի նկարահանման միջոցով):

Արդյունքում՝ առանց քաղաքացիների գիտության ու համաձայնության՝ նրանց անձնական տվյալների օգտագործմամբ տարբեր բանկերում բացվում են օգտահաշիվներ և բանկային հաշիվներ, ինչպես նաև հեռավար եղանակով ձևակերպվում են սպառողական վարկեր՝ քաղաքացիների համար առաջացնելով չնախատեսված ֆինանսական պարտավորություններ, իսկ ստացված վարկային միջոցներն անմիջապես փոխանցվում են երրորդ անձանց բանկային հաշիվներին:

ՀՀ կենտրոնական բանկի հորդորը՝  քաղաքացիներին

-Ստուգե՛լ Ձեզ այցելած «աշխատակիցների» ինքնությունը. ցանկացած ընկերության աշխատակից ներկայացած անձից պահանջեք այդ ընկերության աշխատակից լինելու հանգամանքը հիմնավորող փաստաթղթեր և/կամ կապ հաստատեք տվյալ ընկերության հետ՝ օգտվելով վերջինիս պաշտոնական կայքում նշված հեռախոսահամարներից։

-Չտրամադրել փաստաթղթեր (ներառյալ՝ անձը հաստատող), անձնական և բանկային տվյալներ. այլ անձանց չփոխանցել Ձեր անձնական տվյալները, գաղտնաբառերը կամ SMS-ով ստացված մեկանգամյա հաստատման կոդերը (OTP), անձնական փաստաթղթեր, այդ թվում՝ անձը հաստատող փաստաթղթերը։

-Թույլ չտալ այլ անձանց Ձեր տվյալներով գրանցումներ անել. թույլ չտալ, որ այլ անձինք Ձեզ անծանոթ/անհասկանալի և ոչ հասանելի հարթակներում (հատկապես Ձեզ չպատկանող սարքավորումներով) օգտագործեն Ձեր անձնական տվյալները, լուսանկարեն/տեսանկարահանեն Ձեր դեմքը։

-Կասկածելի իրավիճակի կամ հնարավոր զեղծարարության դեպքում անհապաղ կապ հաստատե՛լ համապատասխան բանկի հետ՝ արգելափակելու բանկային հավելվածները կամ բանկային հաշիվներով գործարքները, ինչպես նաև դիմե՛ք իրավապահ մարմիններին։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 26–ից նոյեմբերի 1)

Շաբաթվա ֆինանսական օրակարգը միավորեց բանկային կապիտալին ներկայացվող պահանջների վերանայումը, թեմատիկ պարտատոմսերի հիմքերի նախապատրաստումը և ֆինանսական ծառայությունների թվային ենթակառուցվածքի զարգացումը

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար (ՎԻԴԵՈ)

COP17-ի շրջանակում Ակբա բանկը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախաձեռնությամբ կայացած պանելային քննարկմանը

COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը

COP17-ի շրջանակում Ակբա բանկը հայաստանյան և միջազգային հյուրերին ներկայացրել է իր Կայուն զարգացման հաշվետվությունը՝ ընդգծելով բանկի գործունեության առաջնահերթություններն ու կայուն զարգացմանն ուղղված քայլերը

ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններ․ S&P 500–ի և Nasdaq–ի ֆյուչերսները նվազել են, դոլարը՝ թուլացել

Ամերիկյան ֆոնդային ֆյուչերսները նվազել են ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների առաջին արդյունքների ֆոնին, որոնք մատնանշում են դեմոկրատների դիրքերի ուժեղացումը

ՀՀ ԿԲ նախագահը մտահոգիչ է համարել վճարային հաշվեկշռի «Զուտ սխալների և բացթողումների» 816 մլն դոլար ծավալը

Հայաստանի 2025 թ.-ի վճարային հաշվեկշռի «Զուտ սխալներ և բացթողումներ» հոդվածով վիճակագրական անհամապատասխանությունների ծավալը մտահոգություն է առաջացնում, հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img