Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Յունիբանկն առաջարկում է Visa Digital թվային քարտեր՝ փոխանցումներ կատարելու, առցանց ու խանութներում գնումների դիմաց վճարելու համար։ Անհպում վճարումներ կատարելու համար բավական է քարտն ավելացնել Apple Pay-ին կամ Google Pay-ին, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։

Visa Digital քարտը կարելի է ակնթարթորեն ձևակերպել UNIMobile հավելվածում՝ առանց բանկ այցելելու։ Ռեզիդենտ հաճախորդների համար քարտի թողարկումն անվճար է։

Քարտը ձևակերպելու համար UNIMobile հավելվածում անհրաժեշտ է անցնել «Քարտեր» → «Նոր քարտ» բաժին և ընտրել Visa Digital Card-ը։ Այնուհետև ընտրել դիզայնն ու արժույթը՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար կամ եվրո։ Թողարկումից անմիջապես հետո քարտը պատրաստ է օգտագործման։ Քարտի տվյալները՝ համարը, վավերականության ժամկետը և CVV կոդը, հասանելի են հավելվածում։ Visa Digital-ը կարելի է ցանկացած պահի համալրել այլ քարտերից կամ հաշիվներից փոխանցման միջոցով։ Քարտը հատկապես հարմար է արտասահմանյան կայքերում գնումների, բաժանորդագրությունների, ամրագրումների և այլ առցանց ծառայությունների վճարման համար։ Նման գործարքների համար առանձին քարտի օգտագործումն օգնում է վերահսկել ծախսերը և բարձրացնել վճարումների անվտանգությունը․ հաճախորդը կարող է քարտը համալրել տվյալ գնման համար անհրաժեշտ գումարով։

Թվային ծառայությունների զարգացումը Յունիբանկի առաջնահերթ ուղղություններից է։ Հաճախորդներին առաջարկելով առօրյա վճարումների հարմար և ապահով լուծումներ՝ բանկը նաև խրախուսում է ռեսուրսների ավելի պատասխանատու օգտագործումը։ Visa Digital-ը հնարավորություն է տալիս հրաժարվել պլաստիկ կրիչից՝ պահպանելով բանկային քարտի հնարավորությունները։ Կայուն զարգացման սկզբունքներին  Յունիբանկի կողմնակցությունն արտացոլվել է Agents for Impact GmbH ընկերության գնահատականում․ բանկը ստացել է Կենսակայունության համապատասխանության B++ վարկանիշ: 

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՊԵԿ-ը զգուշացրել է Ռուսաստանից Հայաստան և մի շարք այլ երկրներ կանխիկ ռուբլու արտահանման արգելքի մասին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցրել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան և մի շարք այլ պետություններ ռուսական կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումների մասին

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

2026 թ.-ի նոյեմբերի 3-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից։

ԿԲ Խորհուրդը երկրորդ անգամ անընդմեջ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 7%–ի

ՀՀ ԿԲ Խորհուրդը երեքշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել տոկոսադրույքը բարձրացնել 0,25% – ով՝ 6,75%–ից մինչև 7%։

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար (ՎԻԴԵՈ)

COP17-ի շրջանակում Ակբա բանկը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախաձեռնությամբ կայացած պանելային քննարկմանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img