CUBE Invest–ը դարձել է առաջին ներդրումային ընկերությունը, որի 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են AMX–ում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կապիտալի շուկայում արձանագրվել է կարևոր նախադեպ. առաջին անգամ Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) պարտատոմսեր է ցուցակել ներդրումային ընկերություն։

Ինչպես հայտնում է Հայաստանի ֆոնդային բորսայի մամուլի ծառայությունը, «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ-ի պարտատոմսերի ցուցակումը ոչ միայն ընդլայնում է բորսայում ներկայացված թողարկողների շրջանակը, այլև նոր հնարավորություններ է ստեղծում ֆինանսական հատվածի ընկերությունների համար՝ կապիտալի շուկայի միջոցով ֆինանսավորում ներգրավելու և իրենց գործունեությունը զարգացնելու ուղղությամբ։

Այս առիթով Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի է ունեցել զանգի հնչեցման ավանդական արարողությունը՝ ազդարարելով ընկերության մուտքը բորսայական պարտատոմսերի շուկա՝ արդեն որպես թողարկող։

Ներդրողները նոյեմբերի 9-ից հնարավորություն կունենան մասնակցելու «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ-ի պարտատոմսերի բորսայական առևտրին` դիմելով բորսայի անդամ բանկերին կամ ներդրումային ընկերություններին։

«Կուբ Ինվեսթ» ՓԲԸ-ի պարտատոմսերը, ընդհանուր 5,000,000,000 ՀՀ դրամ անվանական ծավալով, ընդգրկվելու են Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի երկրորդային՝ Bbond ցուցակում։ Ցուցակվելու է 50,000 պարտատոմս՝ 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, հիբրիդային (առաջին 6 ամիսների համար՝ հաստատագրված տարեկան 10.50%, այնուհետև՝ լողացող) տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ և 36-ամսյա շրջանառության ժամկետով։

Այս պարտատոմսերով հնարավոր է լինելու նաև իրականացնել հասցեական առևտուր և կնքել ռեպո գործարքներ։ Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվել է 2026 թ.-ի սեպտեմբերի 11-ին։

Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը ողջունել է «Կուբ Ինվեսթ»-ի պարտատոմսերի ցուցակումը Հայաստանի ֆոնդային բորսայում՝ ընդգծելով, որ այն առանձնահատուկ նշանակություն ունի կապիտալի շուկայի համար։

«Առաջին անգամ ներդրումային ընկերությունը հանդես է գալիս բորսայում որպես պարտատոմսերի թողարկող՝ ընդլայնելով կապիտալի շուկայի միջոցով ֆինանսավորում ներգրավող ընկերությունների շրջանակը։ Հատկանշական է, որ «Կուբ Ինվեսթ»-ը 2022 թ.-ից Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ է և, ակտիվորեն մասնակցելով շուկայի գործունեությանը որպես ներդրումային միջնորդ, այսօր արդեն օգտվում է նույն շուկայի հնարավորություններից՝ սեփական զարգացման ծրագրերը ֆինանսավորելու նպատակով»,- նշել է Եգանյանը։

Նրա խոսքով՝ սա կարևոր օրինակ է ֆինանսական հատվածի մյուս մասնակիցների համար՝ ցույց տալով, որ կապիտալի շուկան կարող է ծառայել ոչ միայն որպես ներդրումային ծառայությունների մատուցման հարթակ, այլև որպես ընկերությունների ֆինանսավորման և երկարաժամկետ զարգացման արդյունավետ գործիք։

«Կուբ Ինվեսթ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանն իր հերթին ընդգծել է, որ պարտատոմսերի ցուցակումը կարևոր փուլ է ընկերության զարգացման ճանապարհին։

«Լինելով Հայաստանի ֆոնդային բորսայում պարտատոմսեր ցուցակած առաջին ներդրումային ընկերությունը՝ մենք ոչ միայն ընդլայնում ենք սեփական գործունեության զարգացման ֆինանսական հնարավորությունները, այլև մեր ներդրումն ենք ունենում Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման գործում»,- ասել է նա՝ հավելելով, որ թողարկման արդյունքում ներգրավված միջոցները նախատեսվում են ուղղել ընկերության իրացվելիության ամրապնդմանը, ենթակառուցվածքների զարգացմանն ու տեխնոլոգիական կարողությունների ընդլայնմանը։

Մասնավորապես, ինչպես նշել է Մարգարյանը, կարևոր ուղղություններից են լինելու թվային հարթակների կատարելագործումը, վեբ և մոբայլ հավելվածների զարգացումը, ինչպես նաև արհեստական բանականության հնարավորությունների կիրառմամբ նոր պրոդուկտների մշակումը։

«Համոզված ենք, որ կապիտալի շուկայի զարգացման համար կարևոր է նաև ֆինանսական հատվածի ընկերությունների ակտիվ մասնակցությունը՝ ոչ միայն որպես ներդրումային ծառայություններ մատուցողներ, այլև որպես շուկայի թողարկողներ։ Այս տեսանկյունից մեր քայլը դիտարկում ենք ոչ միայն որպես ընկերության աճի նոր հնարավորություն, այլև որպես ներդրում Հայաստանի կապիտալի շուկայի ընդլայնման և ֆինանսավորման նոր հնարավորությունների ձևավորման գործում»,- եզրափակել է Միքայել Մարգարյանը։

Հայաստանի ֆոնդային բորսայի մասին

Հայաստանի ֆոնդային բորսան Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է։ AMX-ն առաջարկում է բորսայական ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ցուցակման, առևտրի, քլիրինգային և տեղեկատվական ծառայություններ, այլընտրանքային բորսայական լուծումներ։ Բորսայական վերջնահաշվարկն իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, որի 100% բաժնետերը Հայաստանի ֆոնդային բորսան է։ AMX-ի առաքելությունն է զարգացնել կապիտալի շուկայի բորսայական ենթակառուցվածքը՝ այն դարձնելով ֆինանսավորման ակտիվ գործիք Հայաստանի տնտեսության զարգացման համար։

«Կուբ Ինվեսթ» ՓԲԸ-ի մասին

Հիմնադրվելով 2017 թվականին՝ «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ-ն Հայաստանում գործող ներդրումային և բրոքերային ընկերություն է, որը մատուցում է ֆինանսական ծառայություններ՝ կարևորելով թափանցիկությունը, ֆինանսական անվտանգությունն ու հաճախորդների վստահությունը։ 2022 թվականից ընկերությունը Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ է, իսկ հետագա տարիներին ընդլայնել է իր միջազգային համագործակցությունը՝ անդամակցելով Եվրոպայի ֆինանսական շուկաների ասոցիացիային (AFME) և Tabadul հարթակին։ Ընկերությունն իր գործունեության հիմքում դնելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը՝ ձգտում է ներդրումային հնարավորություններն առավել հասանելի դարձնել հաճախորդների համար։

Ընկերությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է բրոքերային ծառայություններ, արժեթղթերի տեղաբաշխման, դեպոզիտար սպասարկման և այլ ներդրումային ծառայություններ։

Վերջին տարիներին CUBE Invest-ը արձանագրել է մի շարք նշանակալի արդյունքներ՝ դառնալով Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ, Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի հաշվի օպերատոր և կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի մասնակից, ինչպես նաև անդամակցելով «ՖԻՆԱՐՄ» Ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիային և Ֆինանսական շուկաների եվրոպական ասոցիացիային (AFME)։

Ընկերությունը ստացել է ISO 27001:2022 տեղեկատվական անվտանգության միջազգային սերտիֆիկատ և միացել է Tabadul տարածաշրջանային առևտրային հարթակին։

Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերանայել է ընկերության վարկանիշի կանխատեսումը «կայունից» «դրականի»՝ հաստատելով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը «B−» մակարդակում, իսկ կարճաժամկետ վարկանիշը՝ «B» մակարդակում։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և դոլարի փոխարժեքները  բարձրացել են հայկական դրամի նկատմամբ, մինչդեռ ռուբլին նվազել է. ՀՀ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 2-ին Հայաստանի արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,   2026 թվականի հոկտեմբերի 30-ի համեմատ, աճել է 0.36 կետով՝ հասնելով 360.6 դրամի։

ՀՀ ԿԲ նախագահը մտահոգիչ է համարել վճարային հաշվեկշռի «Զուտ սխալների և բացթողումների» 816 մլն դոլար ծավալը

Հայաստանի 2025 թ.-ի վճարային հաշվեկշռի «Զուտ սխալներ և բացթողումներ» հոդվածով վիճակագրական անհամապատասխանությունների ծավալը մտահոգություն է առաջացնում, հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

ԿԲ Խորհուրդը երկրորդ անգամ անընդմեջ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 7%–ի

ՀՀ ԿԲ Խորհուրդը երեքշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել տոկոսադրույքը բարձրացնել 0,25% – ով՝ 6,75%–ից մինչև 7%։

Արտերկրից Հայաստան դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 9 ամսում աճել է գրեթե 2 անգամ

2026 թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանի բանկային համակարգի միջոցով արտերկրից ֆիզիկական անձանց անունով ստացված անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը գերազանցել է 2 մլրդ դոլարը՝ 2025 թ.-ի հունվար-սեպտեմբերի 1,02 մլրդ դոլար ցուցանիշի համեմատությամբ։

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար (ՎԻԴԵՈ)

COP17-ի շրջանակում Ակբա բանկը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախաձեռնությամբ կայացած պանելային քննարկմանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img