ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններ․ S&P 500–ի և Nasdaq–ի ֆյուչերսները նվազել են, դոլարը՝ թուլացել

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Ամերիկյան ֆոնդային ֆյուչերսները նվազել են ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների առաջին արդյունքների ֆոնին, որոնք մատնանշում են դեմոկրատների դիրքերի ուժեղացումը: Սակայն ավելի ուշ շուկաները մասնակիորեն վերականգնել են կորուստները, հայտնում են Reuters-ը և MarketWatch-ը:

Reuters-ի տվյալներով՝ գիշերային առևտրաշրջանի ընթացքում S&P 500-ի ֆյուչերսները կորցնում էին 1.2%, իսկ Nasdaq-ում՝ ավելի քան 2%: ԱՄՆ տասնամյա պետական պարտատոմսերի եկամտաբերությունը նվազել է վեց բազիսային կետով՝ հասնելով 4.906%-ի, դոլարի ինդեքսը թուլացել է 0.37%-ով:

Ավելի ուշ, MarketWatch-ի փոխանցմամբ, S&P 500-ի ֆյուչերսների նվազումը կրճատվել է մինչև 0.6%, Nasdaq-100-ինը՝ մինչև 0.7%, Dow Jones-ինը՝ մինչև 0.3%:

Բացասական դինամիկա է նկատվել նաև Ասիայում: Associated Press-ի տվյալներով՝ ճապոնական Nikkei-ը կորցրել է 3.6%, հարավկորեական Kospi-ն՝ 3.2%:

Ներդրողները գնահատում են Կոնգրեսի նոր կազմի հնարավոր ազդեցությունը բյուջետային ծախսերի, կորպորատիվ կարգավորման և տեխնոլոգիական ոլորտի վրա:

Ինչպես նշում է Reuters-ը, դեմոկրատների ուժեղացումը կարող է մեծացնել արհեստական բանականության ոլորտում աշխատող ընկերությունների նկատմամբ առավել խիստ վերահսկողության հավանականությունը:

Ընդ որում, վերլուծաբաններն ընդգծում են, որ շուկաների վրա ճնշումը կապված է ոչ միայն ընտրությունների, այլև տեխնոլոգիական ընկերությունների բարձր գնահատումների և ԱԲ-ում մասշտաբային ներդրումների վերաբերյալ մտահոգությունների հետ:

Շուկաների հետագա դինամիկան կախված կլինի քվեարկության վերջնական արդյունքներից, ԱՄՆ բյուջետային քաղաքականության հեռանկարներից և Դաշնային պահուստային համակարգի որոշումների վերաբերյալ սպասումներից:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և դոլարի փոխարժեքները  բարձրացել են հայկական դրամի նկատմամբ, մինչդեռ ռուբլին նվազել է. ՀՀ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 2-ին Հայաստանի արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,   2026 թվականի հոկտեմբերի 30-ի համեմատ, աճել է 0.36 կետով՝ հասնելով 360.6 դրամի։

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում (ՎԻԴԵՈ)

Դեռ 7 տարի առաջ «Դիլի Թաունի» կոնցեպտը զուտ գաղափար էր, իսկ այսօր այն Հայաստանի համար վերածվել է եզակի համալիրի՝ «քաղաք՝ քաղաքի ներսում»

COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը (ՎԻԴԵՈ)

COP17-ում Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը, որը միտված է հայկական հողում մշակված էնդեմիկ սերմերի ուսումնասիրմանն ու պահպանմանը։

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ հանգեցնի վարկերի թանկացմանը. ՀՀ ԿԲ նախագահը բացատրել է՝ ինչու

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ ենթադրի բանկերի կողմից տրամադրվող վարկերի թանկացում, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img