Անելիք Բանկն աշխատավարձերի բարձրացմամբ կփոխհատուցի իր աշխատակիցների կուտակային կենսաթոշակային հիմնադրամին կատարվող վճարները

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն, առաջնորդվելով բանկի սոցիալական պատասխանատվության սկզբունքով, 2014 թվականի փետրվարի 1-ից կվերանայի աշխատակիցների աշխատավարձերը: Ինչպես հաղորդում է Անելիք Բանկի մամուլի ծառայությունը, նման կերպ բանկը, փաստորեն, կփոխհատուցի իր աշխատակիցների պարտադիր կուտակային կենսաթոշակային հիմնադրամին կատարվող վճարները` հոգ տանելով նրանց ապագա կենսաթոշակների մասին։

Բանկը կխրախուսի նաև այն աշխատակիցներին, ովքեր չեն հանդիսանում կուտակային կենսաթոշակային բաղադրիչի պարտադիր մասնակիցներ, սակայն ցանկություն կհայտնեն կամավոր կերպով միանալ այդ համակարգին:

«Մենք որոշեցինք հոգ տանել մեր աշխատողների ապագա կենսաթոշակների մասին, և այս որոշումը հանդիսանում է ընկերության սոցիալական պատասխանատվության քաղաքականության անքակտելի մասը, ինչպես նաև` անձնակազմի մոտիվացման ամենակարևոր գործիքներից մեկը», – ասել է Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը:

Նա դրական իրողություն է համարել կիրառվող կենսաթոշակային բարեփոխումները, քանի որ այսուհետ կենսաթոշակային տարիքի հասնելուց հետո անձը կստանա ոչ թե պայմանական, այլ իր վաստակածին համապատասխան կենսաթոշակ։

Կենսաթոշակային բարեփոխման գործընթացը մեկնարկել է Հայաստանում 2011 թ.–ի հունվարի 1–ին կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման միջոցով։ Կուտակային բաղադրիչը թույլ կտա ապագա կենսաթոշակառուին ինքնուրույն ձևավորել կենսաթոշակի չափը։ 2014 թ.–ից կուտակային կենսաթոշակային համակարգից կարող են օգտվել 40 տարեկանից ցածր բոլոր աշխատողները, ինքնազբաղվածներն ու գյուղացիները։

Աշխատողներն իրենց կուտակային հաշվին ամսական կփոխանցեն իրենց աշխատավարձի 5 տոկոսը, ևս 5 տոկոս, սակայն ոչ ավել քան 25 հազար դրամ (300 հազար դրամ ձեռներեցների համար) կփոխանցի պետությունը։

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1–ին, իսկ 1996 թվականի հոկտեմբերին բանկը ստացել է ՀՀ ԿԲ թիվ 9 գլխավոր արտոնագիր։ Լիբանանի առաջատար բանկերից մեկը` «Credit Bank S.A.L.»–ը, դեռևս 2009 թ.–ի հուլիսին ձեռք է բերել բանկի բաժնետոմսերի 51 տոկոսը` դառնալով բանկի ռազմավարական և հիմնական բաժնետերը։ 2012 թ.–ին «Credit Bank S.A.L.»–ի մասնաբաժինն աճել է` հասնելով 89,95 տոկոսի, իսկ 2013 թ.–ին «Credit Bank S.A.L.»–ը համախմբել է բանկի բաժնետոմսերի 100 տոկոսը։– 0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստան կատարվող փոխանցումների և կապիտալի զգալի ներհոսքը օգոստոսին ապահովել է ռեկորդային 6.5 մլրդ դոլարի պահուստներ. ՀԲ

 Դրամական փոխանցումների և կապիտալի զգալի մուտքերի շնորհիվ Հայաստանում համախառն պահուստներն օգոստոսին աճել են՝ հասնելով ռեկորդային 6,5 մլրդ դոլարի, ինչը համարժեք է ներմուծման 4,3 ամսվա ծածկույթին։

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և դոլարի փոխարժեքները նվազել են, մինչդեռ ռուբլին աճել է. ՀՀ ԿԲ

2026 թվականի սեպտեմբերի 18-ին ՀՀ արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ սեպտեմբերի 17-ի համեմատ, նվազել է 0.06 կետով՝ կազմելով 363.44 դրամ

Առողջության ապահովագրության փաթեթում հունվարի 1-ից փոփոխություն չի կատարվել, որևէ ծառայություն վճարովի չի դարձել․ նախարար

Նախարարի խոսքով՝ հունվարի 1-ից ի վեր փաթեթում որևէ փոփոխություն չի կատարվել, որը կարող էր հանգեցնել ծառայությունների նվազման կամ դրանց վճարովի դառնալուն

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (սեպտեմբերի 7–13)

Անցած շաբաթ Հայաստանի ֆինանսական օրակարգը կենտրոնացած էր հիմնականում կապիտալի շուկայի, բանկային հատվածի, պետական փոխառությունների և վճարային ենթակառուցվածքների զարգացման շուրջ

IDBank-ը, Visa-ն և Wizz Air-ը Հայաստանում ներկայացնում են  ճամփորդական նոր արտոնությունները (ՎԻԴԵՈ)

IDBank-ը, առաջինը ԱՊՀ և Հարավարևելյան Եվրոպայի տարածաշրջանում, ներկայացնում է նոր Visa Wizz Air Platinum քոբրենդային ճամփորդական քարտը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img