Խաչատուրովը հեռացել է «Ռոսգոսստրախ» ԲԲԸ–ի գլխավոր տնօրենի պաշտոնից` գլխավորելով ընկերության տնօրենների խորհուրդը

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/.  Ռուսաստանի խոշորագույն ապահովագրող «Ռոսգոսստրախ» ՍՊԸ–ի սեփականատեր «Ռոսգոսստրախ» ԲԲԸ–ի գլխավոր տնօրեն է նշանակվել ընկերության առաջին փոխտնօրեն Դմիտրի Մարկարովը։ Նման որոշում են ընդունել բաժնետերերի միության տնօրենների խորհրդի անդամները, ասվում է ընկերության նյութերում։

Այսպիսով, Մարկարովն այդ պաշտոնում փոխարինել է Դանիլ Խաչատուրովին, ով համարվում է ընկերության հիմնական սեփականատերը։ Խաչատուրովն իր հերթին գլխավորել է ԲԲԸ–ի տնօրենների խորհուրդը։

Մարկարովի հետ հինգ տարվա ժամկետային աշխատանքային պայմանագիր է ստորագրվել։ Դրա մասնակցության բաժնեմասը հասարակության կանոնադիր կապիտալում հավասար է զրոյի։

Նախօրեին «Ռոսգոսստրախ» ԲԲԸ–ի բաժնետոմսերը Մոսկվայի բորսայում առուվաճառքների առաջատար են դարձել։ Դեկտեմբերի 26–ից թղթերը տեղափոխվել են բորսայի առաջին մակարդակի “А” գնանշումների ցուցակում։ Ավելի վաղ` նոյեմբերի սկզբում, «Ռոսգոսստրախի» բաժնետոմսերն ընդգրկվել էին “В” ցուցակում։ “А” ցուցակում առուվաճառքների առաջին օրը առքուվաճառքների ծավալը կազմել է 5.4 մլրդ ռուբլի (կանոնադիր կապիտալի մոտ 4 տոկոսը), իսկ բաժնետոմսերն էժանացել են 0.57 տոկոսով։ Ընդ որում` անցել է ընդամենը ութ գործարք։

Մոսկվայի բորսայի տվյալներով, դեկտեմբերի 27–ին «Ռոսգոսստրախ» ԲԲԸ–ի կապիտալիզացիան կազմել է 133.9 միլիարդ ռուբլի։

Ընկերության ղեկավարի փոխարինման վերաբերյալ «Ռոսգոսստրախ» ԲԲԸ–ն դեռ որևէ մեկնաբանություն չի ներկայացրել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ Խորհուրդը երկրորդ անգամ անընդմեջ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 7%–ի

ՀՀ ԿԲ Խորհուրդը երեքշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել տոկոսադրույքը բարձրացնել 0,25% – ով՝ 6,75%–ից մինչև 7%։

Զեղծարարները  կոմունալ ծառայությունների աշխատակիցների անվան տակ վարկեր են ձևակերպում ՀՀ քաղաքացիների անունով․ ԿԲ-ն  զգուշացրել է նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը վերջին շրջանում ահազանգեր է ստանում ֆինանսական զեղծարարության  նոր սխեմայի վերաբերյալ, որի դեպքում զեղծարարները  կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների աշխատակիցների անվան տակ այցելում են քաղաքացիների բնակարաններ, հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը։

«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում (ՎԻԴԵՈ)

Դեռ 7 տարի առաջ «Դիլի Թաունի» կոնցեպտը զուտ գաղափար էր, իսկ այսօր այն Հայաստանի համար վերածվել է եզակի համալիրի՝ «քաղաք՝ քաղաքի ներսում»

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա․ ՀՀ ԿԲ

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա։

COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը

COP17-ի շրջանակում Ակբա բանկը հայաստանյան և միջազգային հյուրերին ներկայացրել է իր Կայուն զարգացման հաշվետվությունը՝ ընդգծելով բանկի գործունեության առաջնահերթություններն ու կայուն զարգացմանն ուղղված քայլերը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img