Wed, 16 July
25.1 C
Yerevan
USD: 383.74 RUB: 4.93 EUR: 450.05 GEL: 141.25 GBP: 521.81

Համաշխարհային տնտեսական աճը 2014 թ.–ին ակնկալվում է 2,6 տոկոսի չափով. HSBC կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային տնտեսական աճը 2014 թ.–ին կկազմի 2,6 տոկոս, որը փոքր–ինչ ավել է 2013 թ.–ի ցուցանիշից  (2%),  նշվում է HSBC–ի հրապարակված կանխատեսման մեջ։
Ըստ ուսումնասիրության` զարգացած երկրներում աճը կարող է կազմել 1.8%, իսկ զարգացող երկրներում՝ 4.9%:

Բացի այդ, փաստաթղթում նշվում է, որ գնաճի դեմ պայքարին ուղղված միջոցառումները որոշ զարգացած երկրներում դեֆլյացիայի նախապայմաններ են ստեղծել` կենտրոնական բանկերի մասնագետներին կանգնեցնելով դժվարին ընտրության առջև՝ խստացնել դրամավարկային քաղաքականությունը ելնելով տնտեսության դրական ցուցանիշների տենդենցից, թե մեղմացնել այն՝ դեֆլյացիան կանխելու համար:

«Մենք կարծում ենք, որ գնաճի  շարունակական ցածր մակարդակի, պետությունների պարտքերով գերծանրաբեռնվածության և ԱՄՆ-ի բարելավվող ֆինանսական դիրքի պայմաններում տասը տարեկան պետական պարտատոմսերի եկամտաբերությունը կնվազի մինչև 2.1%: Սրանք են այն նախադրյալները, որոնցով պայմանավորված կլինեն այս տարվա մեր հիմնական գործողությունները», – նշվում է «Ինչպիսին կլինի աշխարհի տնտեսությունը 2014թ.-ին. Էյչ-Էս-Բի-Սի-ի տեսակետը» հետազոտության մեջ։

«Մենք կանխատեսում ենք կապիտալի գործիքների 6% աճ, իսկ սպասվող եկամտաբերությունը, ներառյալ շահաբաժինները, կունենա բարձր միանիշ ցուցանիշ», – նշվում է փաստաթղթում։

Հետազոտության մեջ նշվում է նաև, որ եկամտաբերության աճը պայմանավորված կլինի հիմնականում շահույթների աճով և ոչ թե ակտիվ ընդլայնումներով: «Մեր ներդրումային ակտիվությունը Եվրոպայում կգերակայի, ԱՄՆ-ում և Ճապոնիայում` ոչ, իսկ զարգացող երկրներում կլինի տարբերակված մոտեցում», – նշվում է հետազոտության մեջ։

Հետազոտության հեղինակները կարծում են, որ արտարժույթի շուկայում դոլարի մրցավազքը կշարունակվի և ընդլայնվի, քանի որ Դաշնային Պահուստային համակարգը շարունակում է իրականացնել իր ելքի ռազմավարությունը, իսկ Եվրոգոտու և Միացյալ Թագավորության խոցելի տնտեսությունները նպաստում են եվրոյի և ֆունտի թուլացմանը:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բիթքոյնի հերթական ռեկորդը․ պատմական առավելագույն ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 118 հազար դոլարը

Հուլիսի 11-ին բիթքոյնի փոխարժեքը առաջին անգամ հատել է 118,000 դոլարի սահմանը՝ գերազանցելով նախորդ օրը գրանցված առավելագույնը

Հայաստանում պետական աջակցության ծրագրով դուրս է գրվել ավելի քան 1 մլն դոլարի անհուսալի վարկ

Անհուսալի վարկեր ունեցող շահառուների շուրջ 4400 հայտերն արդեն հաստատվել են

ՀՀ-ի կողմից թողարկված  ավելի քան 500 մլն դոլարի եվրապարտատոմսերը հասանելի են AMX-ում

2025 թ.-ի հուլիսի 8-ից սկսած՝ Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) առևտրային համակարգը թույլ կտա առևտուր անել ավելի քան 502 մլն դոլար ընդհանուր ծավալով եվրապարտատոմսերով։

«Ուզում ենք, որ «ներդրող» բառը Հայաստանում նշանակի ոչ թե էլիտարություն, այլ նորմա»․ Freedom Broker Armenia

«ԱՌԿԱ» գործակալությունը զրուցել է Freedom Broker Armenia–ի տնօրեն Հովակ Հովակիմյանի հետ ներդրումային մտածողության փոխակերպման, ընկերության ռազմավարության և վստահության՝ որպես տնտեսական արժեքի մասին

Հայաստանում ուժի մեջ է մտել «Կրիպտոակտիվների մասին» օրենքը

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի․/ԱՌԿԱ/․ 2025թ․ հուլիսի 4-ին ուժի մեջ է մտել...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img