ՎՏԲ-Հայաստան Բանկը կատարելագործել է Ինտերնետ բանկինգ համակարգը

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան բանկն իր հաճախորդների հարմարավետության նպատակով կատարելագործել է Ինտերնետ բանկինգ համակարգը: Ինչպես տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից, Ինտերնետ բանկինգի միջոցով ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր հաճախորդները հնարավորություն ունեն տնօրինելու բանկում բացված իրենց հաշիվների վրա առկա միջոցները իրենց համար հարմար վայրից և հարմար ժամանակ:

Ինտերնետ բանկինգ համակարգի օգտագործողների համար ստեղծվել են նոր հնարավորություններ: Նրանք կարող են կատարել գործարքներ բազմարժութային քարտերով: Եթե նախկինում համակարգի միջոցով գործարքները հնարավոր էր կատարել միայն քարտի հիմնական հաշվից, ապա այժմ հասանելի են քարտի բոլոր 4 հաշիվները:

Համակարգից օգտվողը կարող է առանձին տեսնել քարտին առկա հաշիվների մնացորդները, կատարել գործարքներ քարտի բոլոր հաշիվներով: Իսկ եթե տվյալ հաշվի վրա չկա բավարար գումար, համակարգը ավտոմատ կերպով փոխարկում է միջոցները քարտի այլ հաշիվներից, որտեղ առկա է դրական մնացորդ: Ինտերնետ բանկինգ համակարգում ընդլայնվել են նաև վարկերի մարման հնարավորությունները:

Հաճախորդը կարող է ընտրել, թե վարկի հաջորդ մարումը գերազանցող գումարը ինչ նպատակով պետք է օգտագործվի` վարկի հիմնական պարտքի կամ տոկոսագումարի մարման, ինչպես նաև հնարավոր է վճարել միայն հիմնական պարտքի գումարը դրա նվազեցման նպատակով, եթե արդեն վճարված են վարկի հաշվարկված տոկոսները: Պարզեցվել է կոմունալ վճարումների մեխանիզմը: Եթե նախկինում պահանջվում էր

«Ռեգիոն» դաշտում մուտքագրել արժեք, այժմ կարելի է կատարել վճարում առանց այդ դաշտ լրացնելու (բացառություն են կազմում հօգուտ «Արմենտելի» արված վճարումները):

Բացի այդ օպտիմալացվել են համակարգի միջոցով ավանդ ներդնելու և քարտ ստանալու հայտերը, իսկ կատարելագործված դիզայնը կօգնի ավելի հեշտ կողմնորոշվել ծառայությունների ընտրության հարցում: ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկեց Ինտերնետ բանկինգ համակարգը 2013թ. փետրվարի սկզբին:

Ինտերնետ-բանկինգը հաճախորդի համար պարզ և հարմար հեռակառավարման միջոց է ՎՏԲ-Հայաստան Բանկում բացված հաշիվների կառավարման համար: Շնորհիվ այս ծառայության հաճախորդները կարող են հետևել իրենց հաշիվներին և նրանց ցանկացած շարժին, ակնթարթորեն փոխանակել արտարժույթ, կատարել ինտերնետի, բջջային կապի, կոմունալ ծառայությունների վճարումներ, ներդնել և համալրել ավանդ, մարել վարկեր, ձևակերպել ոչ միայն քարտային և ավանդային, այլ նաև վարկային հայտեր առանց բանկ այցելելու:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Ինտերնետ բանկինգ համակարգը թույլ է տալիս իրականացնել բանկային վճարումները մաքսիմալ արագությամբ և հարյուր տոկոսանոց ապահովությամբ: Ինտերնետ բանկինգ համակարգին միանալու համար պետք է դիմել ՎՏԲ-Հայաստան Բանկի ցանկացած մասնաճյուղ և ձևակերպել համապատասխան դիմում:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ.–ի ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվում: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

5G միացնելու պատրվակով գողանում են տվյալներ և գումարներ. ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին

ՀՀ կենտրոնական բանկը նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին և զգոն լինելու կոչ արել

Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» (ՎԻԴԵՈ)

Եղեգնաձորում գտնվող «Ընկուզենու տակ» անվամբ իր հյուրատանը Լիլիթն արդեն ութ տարի է, ինչ ընդունում է հարյուրավոր հյուրերի՝ ներկայացնելով Վայոց ձորի ավանդական ուտեստները

10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին (ՎԻԴԵՈ)

Հայաստանում կանաչ ներդրումները աստիճանաբար դառնում են ոչ թե այլընտրանք, այլ ռազմավարական ընտրություն

Ինչպե՞ս պարզել, թե որ բանկն է վճարելու Ձեր կենսաթոշակը. ԱՍՀ-ն պարզաբանում է

2026 թվականի մարտի 5-ի դրությամբ կենսաթոշակը կանխիկ եղանակով ստացող և անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի (այդ թվում՝ 14-18 տարեկան կենսաթոշակառուի) համար բանկի ընտրությունն իրականացրել է Միասնական սոցիալական ծառայությունը՝ ինքնաշխատ եղանակով

Հայաստանում ՀՆԱ–ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցության նվազման միտումը շարունակվում է․ Ֆինանսների նախարարություն

Հայաստանը մտադիր է շարունակել նվազեցնել պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img