Արդշինինվեստբանկի զուտ շահույթը 2013թ.-ին կազմել է 6,5 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /ԱՌԿԱ/. Արդշինինվեստբանկի զուտ շահույթը 2013 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 6,5 մլրդ ՀՀ դրամ՝ 2,3 անգամ գերազանցելով նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի ցուցանիշը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Միաժամանակ բանկի ակտիվները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 271 մլրդ. դրամ։ Տվյալ ցուցանիշը, նախորդ տարվա համեմատ, ավելացել է 72,3 մլրդ. դրամով կամ 36,4%-ով։

Արդշինինվեստբանկի վարկային պորտֆելը 2013 թ.–ի ավելացել է 41,5 մլրդ դրամով կամ 31 տոկոսով` դեկտեմբերին վերջին կազմելով 176,1 մլրդ դրամ։ 2013 թ.–ի դեկտեմբերի 31–ի դրությամբ հաճախորդների միջոցները կազմել են 153,2 մլրդ դրամ, աճը` 38,8 մլրդ դրամ կամ 23,3 տոկոս։

Հաշվետու ամսաթվին սեփական կապիտալը կազմել է 44,2 մլրդ դրամ` 2012 թ.–ի համեմատ ավելանալով 8,4 մլրդ դրամով կամ 23,3 տոկոսով։

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ միջազգային ֆինանսական կառույցների հետ հարաբերությունների զարգացման արդյունքում Արդշինինվեստբանկին հաջողվեց ներգրավել լրացուցիչ ոչ գանձապետական բնույթի երկարաժամկետ միջոցներ հետևյալ ֆինանսական կազմակերպություններից` World Business Capital (WBC)` 10 մլն դոլար, Asian Development Bank (ADB)` 6 մլն դոլար, Atlantic Forfaitierungs` 2,9 մլն եվրո, Citibank` 2,3 մլն դոլար, Ռոսսելխոզբանկ` 1,2 մլն դոլար, Landesbank` 0,5 մլն եվրո։

Տարեվերջի դրությամբ բանկի մշտական ակտիվ հաճախորդների քանակն աճել է 19.4% (շուրջ 221 հազ. հաճախորդ):

«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ–ն ՀՀ ԿԲ–ից բանկային գործունեություն իրականացնելու արտոնագիր է (N 83) ստացել 2003 թ.–ի փետրվարի 27–ին։ Հայաստանում գործում է բանկի 49 մասնաճյուղ, վեց մասնաճյուղ` ԼՂՀ–ում և ներկայացուցչություն` Փարիզում։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (սեպտեմբերի 21–27)

Հայաստանի ֆինանսական օրակարգն այս շաբաթ ձևավորվել է կարգավորող համագործակցության զարգացման, արտարժութային գործառնությունների թվայնացման և կապիտալի շուկայի գործիքների ընդլայնման շուրջ:

Յունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ

Յունիբանկը վաղաժամկետ ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը

ՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներ

ՎՏԲ-Հայաստան Բանկի կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված պրոդուկտների շարքում ներկայացված են երեք ավանդներ՝ միջոցների տեղաբաշխման տարբեր պայմաններով

Փոխվարչապետն ԱՄՀ առաքելության հետ քննարկել է մակրոտնտեսական հարցերն ու բարեփոխումները

Հանդիպման ընթացքում փոխվարչապետը մանրամասն անդրադարձ է կատարել մակրոտնտեսական զարգացումներին և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղություններին

ԿԲ–ն և ԱՄՀ–ն քննարկել են մակրոտնտեսական իրավիճակն ու ֆինանսական համակարգում իրականացվող բարեփոխումները

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img