«Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի աշխատակիցներին պատվոգրեր և հուշամեդալներ են շնորհել

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի 15-ամյա hոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակում իրականացվել է աշխատակիցների պատվոգրերի և հուշամեդալների շնորհման հանդիսավոր արարողությունը:

Ինչպես հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից, «Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենը, ելույթ ունենալով արարողության ժամանակ, մասնավորապես նշել է. «Բացվելով 1998 թվականի դժվար ճգնաժամային ժամանակ, մենք ոչ միայն գոյատևեցինք, այլև կարճ ժամանակում հասանք շոշափելի արդյունքների`զբաղեցնելով իր տեղը ՀՀ բանկային շուկայում: Այս տարիների ընթացքում Բանկը ունենալով հստակ ռազմավարություն` մշտապես կատարելագործել է իր  աշխատակիցների մասնագիտական հմտությունները, փորձելով հաճախորդներին տրամադրել առավել ամբողջական և որակյալ սպասարկում: Եվ այսօր Առէկսիմբանկը զբաղեցնում է առաջատար դիրքեր հանրապետության բանկային համակարգում` առաջին հերթին իր անձնակազմի շնորհիվ: Տարեդարձի կապակցությամբ ցանկանում եմ շնորհավորել բոլորիդ և շնորհակալություն հայտնել ձեզ:  Ձեր ամենօրյա աշխատանքը, ձեր մարդկային և մասնագիտական հատկանիշները հիմք են հանդիսանում Բանկի հաջող զարգացմանը` ի շահ հաճախորդների և ի շահ երկրի»:

«Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ. և 2007 թվականից Բանկը հանդիսանում է ռուսաստանյան խոշորագույն բանկերից մեկի` «Գազպրոմբանկ» (ԲԲԸ) դուստր ձեռնարկությունը: Առէկսիմբանկը հանդիսանում է VISA International and MasterCard միջազգային վճարային համակարգի պրինցիպալ անդամ, ինչպես նաև տեղական ArCa վճարային համակարգի անդամ: 2012 թվականի հունիսին Բանկը վավերացվել է VISA ընկերության կողմից՝ ստանալով համացանցում VISA քարտերի էքվայրինգ իրականացնելու հնարավորություն: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՌԴ-ից կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները էական ազդեցություն չեն ունենա աշխատանքային միգրանտների և ռելոկանտների վրա. ՀՀ ԿԲ նախագահ

Ռուսաստանից կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները, ինչպես սպասվում է, էական ազդեցություն չեն ունենա Հայաստանից աշխատանքային միգրանտների և ռելոկանտների վրա, կարծում է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Հայաստանում հոկտեմբերին  գրանցվել է 4,3% գնաճ

Հայաստանի սպառողական շուկայում ընթացիկ տարվա հոկտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 4,3%,  նշվում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեի զեկույցում

Freedom Broker Armenia-ի տնօրենն ակնկալում է դադար ՀՀ ԿԲ-ի տոկոսադրույքի բարձրացման հարցում, սակայն մատնանշում է դրա հետագա աճի պայմանները (ԲԱՑԱՌԻԿ)

ՀՀ ԿԲ-ի հետագա որոշումները վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ կախված կլինեն գնաճի դինամիկայից և դրա կառուցվածքից, կարծում է Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմանը

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 6-ի դրությամբ  Հայաստանի արժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 5-ի համեմատ, նվազել է 0,06 կետով և կազմել 360,34 դրամ։

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա․ ՀՀ ԿԲ

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img