MoneyGram ընկերությունը պարգևատրել է ՎՏԲ-Հայաստան Բանկին «Էական աճի համար»

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /ԱՌԿԱ/. 2013թ.–ին արագ դրամական փոխանցումների համակարգի շուկայում ցուցաբերած ակտիվության արդյունքներով MoneyGram ընկերությունը պարգևատրեց ՎՏԲ-Հայաստան Բանկին «Էական աճի համար» («For significant growth») դիպլոմով, հայտնում են բանկի մամուլի ծառայությունից:

Բանկը համագործակցում է MoneyGram դրամական փոխանցումների համակարգի հետ` սկսած 2009 թվականից: Եվ 2013թ.–ի նոյեմբերի դրությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկը ապահովել է մոտ 10% աճ` 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ: Բանկի հաճախորդները կարող են կատարել ԱՄՆ դոլարով դրամական փոխանցումներ MoneyGram համակարգով աշխարհի 200 երկրներ ցածր սակագներով` սկսած 1.3%, և ստանալ դրամական փոխանցումներ Եվրոյով ու ԱՄՆ դոլարով: Նրանք կարող են նաև փոխարկել ստացած դրամական միջոցները արտոնյալ պայմաններով ՎՏԲ-Հայաստան Բանկի ցանկացած մասնաճյուղում:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևը նշել է. «Այս դիպլոմը ՎՏԲ-Հայաստան Բանկի կատարած աշխատանքի որակի հաստատումն է և մեր համագործակցության նշանակալիության խորհրդանիշը: 2013թ. ընթացքում Բանկը ցուցաբերել է շարունակական աճ MoneyGram համակարգով կատարված փոխանցումների քանակով: Մենք գոհ ենք մեր համագործակցությունից և վստահ ենք, որ այն արդյունավետ կլինի նաև ապագայում»:

Ռուսաստանում, ԱՊՀ երկրներում, Արևելյան Եվրոպայում ու Իսրայելում MoneyGram-ի տարածաշրջանային տնօրեն Եվգենի Բուտյուգինը ասել է. «Մենք բարձր ենք գնահատում մեր գործընկերային հարաբերությունները և շնորհակալություն ենք հայտնում ՎՏԲ-Հայաստան Բանկին MoneyGram-ի ծառայությունների մատուցման բարձր որակի համար: Դա մասնաճյուղային լայն ցանցի հետ համատեղ թույլ է տվել բանկին շարունակել վստահ աճը և ավելացնել 2013թ. MoneyGram-ի հաճախորդների թիվը»:

ՎՏԲ-Հայաստան Բանկում գործում են նաև դրամական փոխանցումների այլ համակարգեր` «Avers», «Unistream», «Fast Mail» («Быстрая почта»), «InterExpress», «Intel Еxpress» «Anelik», «Ria Money Transfer», ինչն իր հերթին ապահովում է Բանկին բարձր մրցունակություն բանկային ծառայությունների շուկայում: «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին:

«ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն  հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի ռիսկի հավելավճարը պատմական նվազագույն մակարդակի վրա է․ ԿԲ փոխնախագահ

Նուրբեկյանը նշեց, որ զարգացող շուկաներում նկատվող կապիտալի արտահոսքը, առնվազն մինչ օրս, Հայաստանում չի արձանագրվել, քանի որ ռիսկի հավելավճարը մնում է բավականին կայուն

IDBank-ը և Idram-ը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել Լոռու մարզի երեխաների համար (ՎԻԴԵՈ)

IDBank-ի և Իդրամի կողմից Լոռու մարզի Վահագնի և հարակից գյուղերում բնակվող երեխաների համար անցկացվել է ֆինանսական գրագիտության դասընթաց

Մինչև 25% idcoin IDBank-իպրեմիումքարտերովավիատոմսերգնելիս

IDBank-ը մեկնարկում է «All Airlines» արշավը, որի շրջանակում 2026 թվականի ապրիլի 8-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ Visa Platinum, Travel, Visa Signature, Visa Infinite և Visa Infinite Special Edition քարտապանները ավիատոմս գնելու դեպքում կարող են ստանալ մինչև 25% idcoin

Team Holding–նավարտել է 8,75% տարեկան եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը

Team Holding ընկերությունը, Freedom Broker Armenia ներդրումային ընկերության օժանդակությամբ, ավարտել է 8,75% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img