Sun, 19 January
-5.9 C
Yerevan
USD: 398.94 RUB: 3.89 EUR: 410.95 GEL: 140.52 GBP: 486.63
spot_img

Ամենօրյա արխիվներ. Jan 30, 2014

NASDAQ OMX Արմենիա բորսայում հունվարի 30–ին դոլարով և եվրոյով գործարքներ չեն կատարվել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում 2014 թ.–ի հունվարի 30–ին ԱՄՆ դոլարով և եվրոյով գործարքներ չեն կատարվել։ Այս մասին վկայում են «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրված NASDAQ OMX Արմենաի ֆոնդային բորսայի տվյալները։

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հունվարի 30–ին 409,04 դրամ է կազմել

Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հունվարի 30–ի արդյունքներով, հունվարի 29–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0,01 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 409,04 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Հայաստանի ապահովագրական ընկերությունները 2013թ.–ին պետբյուջե են վճարել 2,3 մլրդ դրամ

Հայաստանում գործող բոլոր յոթ ապահովագրական ընկերություններն ընդգրկվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցուցակում` պետբյուջե վճարելով 2,3 մլրդ դրամ, ասվում է Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակ 5 տարվա ընթացքում ավելի քան 5,3 հազար բողոք է ստացվել, քաղաքացիներին փոխհատուցվել է 420 մլն դրամ

2009 թ.–ի հունվարից մինչև օրս Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակ է ստացվել 5276 բողոք, քաղաքացիներին փոխհատուցվել է շուրջ 420 մլն դրամ, հինգշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը։

ՀՀ առևտրային բանկերը 2013 թվականին 37,7 մլրդ դրամ հարկ են վճարել պետբյուջե

Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցուցակում ընդգրկվել են երկրում գործող բոլոր առևտրային բանկերը (21 բանկ), որոնք 2013 թվականին ընդհանուր առմամբ շուրջ 37,7 մլրդ դրամ են վճարել պետբյուջե, տեղեկացվում է ՀՀ ՊԵԿ–ի կայքում։

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ քարտապանները մասնակցել են նվեր-քարտերի և Nissan Micra ավտոմեքենայի խաղարկության առաջին փուլին

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ քարտապանները մասնակցել են 100,000 դրամ արժողությամբ 100 նվեր-քարտերի և Nissan Micra ավտոմեքենայի խաղարկության առաջին փուլին, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Գրեֆի խորհրդական Ռուբեն Վարդանյանն ընդգրկվել է IFC միջազգային խորհրդում

«Տրոյկա Դիալոգի» նախկին ղեկավար և Գերման Գրեֆի գործող խորհրդական Ռուբեն Վարդանյանն ընդգրկվել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) միջազգային խորհրդում և գարնանը կարող է լքել Խնայբանկը։ Ինչպես գրում է banki.ru–ն, վկայակոչելով «РБК daily» թերթին, նա կդառնա IFC–ի ներդրումային քաղաքականության գծով խորհրդատու։
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.