Դեբյուտային հայկական եվրապարտատոմսերը ցուցակում են անցել NASDAQ OMX Արմենիա բորսայում, կնքվել է 300 հազար դոլարի առաջին գործարքը

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /ԱՌԿԱ/. Դեբյուտային հայկական եվրապարտատոմսերն ուրբաթ գրանցվել են և ստացել են առևտրի թույլատրում NASDAQ OMX Արմենիա բորսայում։ Ցուցակումից անմիջապես հետո կնքվել է 300 հազար դոլարի առաջին գործարքը։

Հայաստանը 2013 թ.–ի սեպտեմբերի 19–ին առաջին անգամ եվրապարտատոմսեր է թողարկել։ Թողարկման ծավալը կազմել է 700 մլն դոլար, մարման ժամկետը` 7 տարի, եկամտաբերությունը` 6 տոկոս։ Հիմնական տեղաբաշխողներն են Deutsche Bank AG–ն, London Branch–ը, HSBC Bank plc–ն և J.P.Morgan Securities plc–ին։

Ինչպես նշեց NASDAQ OMX Արմենիայի տնօրեն Կոնստանտին Սարոյանը, հենց Հայաստանի ֆինանսական շուկայի մասնակիցների հետաքրքրությունը ստիպեց բորսային քայլեր ձեռնարկել տեղական շուկայի համար հայկական եվրապարտատոմսերի հասանելիության ապահովման ուղղությամբ։

«Այս քայլը շատ կարևոր է նրանով, որ ավելի հասանելի կդարձնի եվրապարտատոմսերը ոչ միայն Հայաստանի ֆինանսական կազմակերպությունների, այլև տեղական շուկայի համար։ Ավանդներն աստիճանաբար սպառում են իրենց որպես ներդրումային գործիք, և մենք հետաքրքրության ավելացում ենք տեսնում այլընտրանքային գործիքների նկատմամբ, որոնց թվում են ինչպես եվրապարտատոմսերը, այնպես էլ պետական պարտատոմսերը», – ասել է նա լրագրողներին։

Սարոյանի խոսքերով, գրանցվելով NASDAQ OMX Արմենիա բորսայում` եվրապարտատոմսերը դարձան ոչ միայն այլընտրանքային ներդրումային գործիք ֆինանսական շուկայի մասնակիցների համար, այլև դարձան  հաշվարկման արտասահմանյան համակարգերում առաջին գրանցված պարտատոմսերը, որոնք սկսեցին շրջանառվել Հայաստանում։

«Մենք ընդամենը մի քանի շաբաթ առաջ սկսեցինք եվրապարտատոմսերի հաշվարկումը Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի համակարգում, և այս կարճ ժամանակահատվածում եվրապարտատոմսերն արդեն դարձան ռեպո գործիք և սկսեցին ակտիվ օգտագործվել մեր շուկայի մասնակիցների կողմից», – ավելացրել է նա։

Սարոյանը նաև պարզաբանել է, որ դեբյուտային հայկական եվրապարտատոմսերն այսօր շրջանառվում են ԱՄՆ–ի և Եվրոպայի ֆինանսական շուկաներում, սակայն NASDAQ OMX Արմենիան այս պահին առևտրի թույլտվություն է տալիս միայն այն պարտատոմսերին, որոնք շրջանառվում են եվրոպական շուկաներում։

Ֆոնդային բորսայի տնօրենը վստահություն է հայտնել, որ մինչև օրվա վերջ կկնքվեն նոր գործարքներ։

ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանն իր հերթին նշել է, որ որպես եվրապարտատոմսեր թողարկողի` ֆինանսների նախարարության համար շատ կարևոր է, որպեսզի եվրապարտատոմսերը լինեն գրավիչ, լիկվիդային և արդյունավետ։

«Ցանկացած երկրում, որտեղ չկա մասշտաբային ֆինանսական շուկա, սովորաբար լինում են բավականին մեծ խնայողություններ, և այդ երկրներում իրականացվող քաղաքականությունը նպատակաուղղված է ֆինանսական շուկա դրանց գրավմանը։ Մենք պետք է կարողանանք ֆինանսական շուկա գրավել Հայաստանում գոյություն ունեցող խնայողությունները», – ասել է Մարգարյանը։

Հայաստանի կառավարությունն առաջին եվրապարտատոմսերի թողարկման հայեցակարգը հավանության էր արժանացրել այս տարվա մայիսին։ Հայկական եվրապարտատոմսերում ոչ ռեզիդենտների կողմից կատարվող ներդրումների խթանման նպատակով իրականացվել են օրենսդրական փոփոխություններ, ըստ որոնց` արտարժույթով հայկական պետական պարտատոմսերում ոչ ռեզիդենտների կողմից կատարված ներդրումներից ստացված եկամուտները կազատվեն շահութահարկից։

Ըստ Ֆինանսների նախարարության տվյալների, Հայաստանի կողմից առաջին անգամ թողարկած եվրապարտատոմսերի պահանջարկը հատել է երեք միլիարդ դոլարի սահմանը։ – 0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներ

ՎՏԲ-Հայաստան Բանկի կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված պրոդուկտների շարքում ներկայացված են երեք ավանդներ՝ միջոցների տեղաբաշխման տարբեր պայմաններով

IDBank-ն ու Idram –ը զարգացնում են երեխաների ֆինանսական գրագիտությունը

IDBank-ն ու Idram–ը գործարկել են երեխաների ֆինանսական գրագիտությանը նվիրված կրթական նախաձեռնություններ

«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համար

 Կոնվերս Բանկը գործարկել է «Shirak Restart» արշավը Շիրակի մարզում գործող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար։ Մինչև տարեվերջ գործող առաջարկը համադրում է ֆինանսավորման մրցունակ պայմաններն ու բիզնեսի ամենօրյա գործունեության համար անհրաժեշտ բանկային ծառայությունների փաթեթը։

Յունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր»

Յունիբանկը Picsart Academy-ի հետ համատեղ երեխաների համար կազմակերպել էր «Գիտելիքի օր»՝ կրթական և ժամանցային միջոցառում, որտեղ տեխնոլոգիաները միավորվեցին ստեղծագործ մտքի ու երևակայության հետ։

Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ամփոփել են տարիների ընթացքում համատեղ իրականացրած երաժշտական և մշակութային ծրագրերը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img