«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» ճանաչվել է 201 3թվականի Հայաստանի լավագույն կորպորատիվ բանկը` ըստ «International Finance Magazine» ամսագրի

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /ԱՌԿԱ/. 2013 թվականի արդյունքներով «International Finance Magazine» հայտնի բրիտանական ամսագրի կողմից Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը կորպորատիվ սպասարկման ոլորտում, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Նման կոչման են արժանանում այն ընկերությունները, որոնք վարում են առավելագույնս բաց և պատասխանատու քաղաքականություն իրենց հաճախորդների նկատմամբ` հաշվի առնելով հետևյալ չափանիշները. նոր նորարական պրոդուկտների և ծառայությունների տրամադրում, տրամադրած վարկերի ծավալ, գործարքների ծավալ, ինչպես նաև անվտանգություն և ռիսկեր:

«Այս պարգևը համարվում է անկախ միջազգային փորձագետների կողմից ընդունված խոշորագույն ճանաչումներից մեկը», – նշվում է հաղորդագրության մեջ։

«International Finance Magazine»-ը Լոնդոնում թողարկվող առաջատար առցանց լրատվական ամսագիր է, որը տրամադրում է լրատվություն շուկաների մասին, հրապարակում է միջազգային ֆինանսական շուկայում տնտեսական իրադարձությունների վերլուծություններ և մեկնաբանություններ:

IFM պարգևները շնորհվում են ինովացիաների զարգացման բարձրագույն աստիճանի և ֆինանսական արդյունաբերություն ոլորտի նվաճումների համար, կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանն ու վարքագծին առնչվող նորարարական լուծումների, ինչպես նաև միջազգային ֆինանսական ընկերակցության համար կարևոր նշանակություն ունեցող այլ ձեռքբերումների համար:

«Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն հիմնվել է 1998 թվականին ձեռնարկատիրության ու Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման համար։ 2007 թվականին Բանկը «Գազպրոմբանկ» ԲԲԸ խոշորագույն ռուսական բանկի դուստր կառույց է։ Բանկը հաջողությամբ անցել է ISO 9001: 2008 միջազգային պահանջների համապատասխանության հավաստագրումը։ Բանկն ունի 16 մասնաճյուղ, այդ թվում` ինը` Հայաստանի մարզերում և յոթը` Երևանում։  –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառվել են տաքսու վարորդներն ու մարտական գործողությունների մասնակիցները

ՀՀ Ազգային ժողովը երեքշաբթի օրը կայացած արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքներում, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img