ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցում է ՀՀ-ում ռուսաց լեզվի զարգացմանը

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /ԱՌԿԱ/.  Հունվարի 27-ից փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածում Մոսկվայից Հայաստան էր ժամանել փորձագիտական խումբ Հայաստանում Ռուսական գրքի տան աջակցությամբ գործող ռուսաց լեզվի անվճար դասավանդման կենտրոնների գործունեությանը ծանոթանալու նպատակով:

Ինչպես հայտնում են ՎՏԲ-Հայաստան Բանկի մամուլի ծառայությունից, խմբի կազմում էին ՌԴ կրթության և գիտության նախարարության, ՌԴ Ա.Ս. Պուշկինի անվ. ռուսաց լեզվի պետական ինստիտուտի մասնագետներ, ինչպես նաև Հայաստանում ՌԴ դեսպանատան, Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության, ՎՏԲ-Հայաստան Բանկի ներկայացուցիչներ: Փորձագիտական խումբը գլխավորում էր Արտերկրի հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի գծով ՌԴ նախագահի վարչության խորհրդական Վ. Չերնիշովը:

Ամեն կենտրոնում կա 3-7 խումբ, որոնց մեծ մասամբ դասավանդում են Ա.Ս. Պուշկինի անվ. ռուսաց լեզվի ՌԴ պետական ինստիտուտում վերապատրաստված մասնագետներ: Հունվարի 27-ից մինչև փետրվարի 2-ը փորձագիտական խումբը այցելեց ռուսաց լեզվի ուսուցման բոլոր կենտրոնները Երևանում և ՀՀ 9 մարզերում: Այցի ընթացքում խմբի անդամները ծանոթացան դասախոսական կազմի հետ, շփվեցին երեխաների ու նրանց ծնողների հետ:

ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Յուրի Գուսևը նշում է. «Հայ երիտասարդության շրջանում նկատվում է հետաքրքրություն ռուսաց լեզվի ուսումնասիրման հանդեպ: Այս նպատակի իրականացման համար Հայաստանում Ռուսական գրքի տան աջակցությամբ ամբողջ Հայաստանի տարածքում գործում են լեզվի անվճար ուսուցման կենտրոններ: ՎՏԲ-Հայաստան Բանկը ուրախ է աջակցել ռուսաց լեզվի ուսուցմանն ու տարածմանն ուղղված ծրագրերին և այդ նպատակով համագործակցում է Ռուսական գրքի տան հետ: Նմանատիպ նախագծերը անկասկած աջակցում են Հայաստանում ռուսաց լեզվի և մշակույթի պահպանմանը»:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ.–ի ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:–0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզում (ՎԻԴԵՈ)

Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում Բիոգրաֆի հյուրատանը Հայարփին իր հյուրերին բարի գալուստ է ասում հյուրատան այցեքարտը համարվող մեղրահամ ըմպելիքով

Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» (ՎԻԴԵՈ)

Եղեգնաձորում գտնվող «Ընկուզենու տակ» անվամբ իր հյուրատանը Լիլիթն արդեն ութ տարի է, ինչ ընդունում է հարյուրավոր հյուրերի՝ ներկայացնելով Վայոց ձորի ավանդական ուտեստները

ԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.5%

ԿԲ Խորհուրդը մարտի 17–ին նիստի ժամանակ երրորդ անգամ անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.50%

Մերձավոր Արևելքի իրադարձությունների ֆոնին Հայաստանում ռիսկի հավելավճարն աճել է. Գալստյան

Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով Հայաստանում ռիսկի հավելավճարը որոշակիորեն աճել է, թեև ոչ այնքան, որքան տարածաշրջանի և դրանից դուրս գտնվող այլ երկրներում

ՀՀ ԿԲ-ն և բանկերը պատրաստ են խստացնել հեռախոսային խարդախության դեմ պայքարի մեխանիզմները. Գալստյան

ՀՀ կենտրոնական բանկը բանկերի հետ համատեղ պատրաստ է ներդնել հեռախոսային խարդախությունների կանխարգելման ավելի խիստ մեխանիզմներ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img