ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ Nissan Micra ավտոմեքենայի բանալիները հանձնել է քարտապանների միջև անցկացված խաղարկության հաղթողին

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ Nissan Micra ավտոմեքենայի բանալիները հանձնել է բանկի քարտապանների միջև անցկացված խաղարկության հաղթողին, հայտնում են բանկի մամուլի ծառայությունից։

Nissan Micra ավտոմեքենայի բանալիները հանձնել են Արմեն Տեր-Գրիգորյանին:

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ իր հաճախորդներին մշտապես ընձեռում է լայն հնարավորություն քայլել ժամանակին և քաղաքակիրթ կյանքին համընթաց, օգտվել Բանկի կողմից տրամադրվող բազմաթիվ հնարավորություններից և առավելություններից, խրախուսում շարունակել ակտիվ օգտագործել իրենց վճարային քարտերը առօրյա ծախսերն ու վճարումները կատարելիս»,– նշված է հաղորդագրության մեջ:

Սկսած 2014թ.–ի մարտի 1-ից` բանկը հայտարարում է նոր խաղարկության մեկնարկը: Այս անգամ խաղարկվելու են 5 սքանչելի ուղեգրեր 2 անձի համար դեպի Եվրոպա:

Ինչպես նախապես հայտարարվել էր, Բանկի ArCa, Visa, MasterCard և American Express վճարային համակարգերի բոլոր այն քարտապանները, ովքեր 2013թ.–ի նոյեմբերի 1-ից մինչև 2013թ.–ի դեկտեմբերի 31-ը կկատարեն նվազագույնը 100 000 ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթի վճարային գործարքներ իրենց քարտերից որևէ մեկով, կստանան հնարավորություն մասնակցել Երևանի սիրված խանութ-սրահների 100 հատ 100 000 ՀՀ դրամ արժողությամբ նվեր-քարտերի և Nissan Micra ավտոմեքենայի խաղարկությանը:

Հունվարի 29-ին տեղի ունեցած խաղարկության արդյունքում հայտնի դարձան 100 հաղթող քարտապանները, որոնք ստացան Երևանի 10 սիրված խանութ-սրահներից մեկի 100 000 ՀՀ դրամ արժողությամբ գնումներ կատարելու հնարավորություն ընձեռող նվեր-քարտ: Բացի այդ, վերոնշյալ քարտապաններն, ում անունները հայտնի դարձան հունվարի 29-ի online հեռարձակման ընթացքում և հրապարակվեցին Բանկի www.acba.am և www.cards.acba.am կայքերում, բացառիկ հնարավորություն էին ստացել մասնակցել նաև գլխավոր մրցանակի` Nissan Micra ավտոմեքենայի խաղարկությանը:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ստեղծվել է 1995թ.–ի Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` իրականացնելով նշանակալից ֆինանսական ներդրում բանկի կապիտալում: Բանկն իր ֆինանսական կայունության և հուսալիության շնորհիվ ձեռք է բերել մեծ հեղինակություն և վստահություն ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային ֆինանսական ասպարեզում:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Տոկենացումը կարող է փոխել ներդրումներ կատարելու փիլիսոփայությունը Հայաստանում․ փորձագետ

Տոկենացումը լուրջ մեխանիզմ է, որը կարող է փոխել Հայաստանում ներդրումների փիլիսոփայությունը, նշել է «BlackRiver Capital» (Դուբայ) ներդրումային և հոլդինգային ընկերության գլխավոր տնօրեն, բաժնետեր Ֆելիքս Վարտանովը

Հայաստանում կենսաթոշակների և նպաստների բարձրացումը կարող է հանգեցնել գնաճի 0,1%-0,2% աճի․ ԿԲ նախագահ

Հայաստանում կենսաթոշակների և նպաստների բարձրացումը կարող է հանգեցնել գնաճի 0,1%-0,2% աճի մինչև տարեվերջ

Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» (ՎԻԴԵՈ)

Եղեգնաձորում գտնվող «Ընկուզենու տակ» անվամբ իր հյուրատանը Լիլիթն արդեն ութ տարի է, ինչ ընդունում է հարյուրավոր հյուրերի՝ ներկայացնելով Վայոց ձորի ավանդական ուտեստները

«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ-ի՝ 1 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերըցուցակվելենՀայաստանիֆոնդայինբորսայում

Ներդրողները արդեն մարտի 18-ից հնարավորություն կունենան մասնակցելու «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերի բորսայական առևտրին

«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզում (ՎԻԴԵՈ)

Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում Բիոգրաֆի հյուրատանը Հայարփին իր հյուրերին բարի գալուստ է ասում հյուրատան այցեքարտը համարվող մեղրահամ ըմպելիքով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img