ՀՀ ԿԲ–ն 0,25 տոկոսային կետով նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը` դարձնելով 7,5 տոկոս

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ խորհուրդը երեքշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել 0,25 տոկոսային կետով նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` սահմանելով այն 7,5 տոկոսի մակարդակում, հաղորդում է կարգավորիչի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` 2014թ. հունվարին արձանագրվել է 2.8% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճը հունվարի վերջին կազմել է 5.5%՝ համընկնելով իր տատանումների թույլատրելի միջակայքի վերին սահմանի հետ: Վերջին ամիսներին գնաճը նվազել է սպասվածից ավելի արագ տեմպերով՝ պայմանավորված նախանշվածից ցածր տնտեսական ակտիվությամբ և հիմնական պարենային ապրանքների միջազգային գների նվազմամբ:

Խորհուրդը կարծում է, որ առաջիկա ամիսներին 12-ամսյա գնաճը կշարունակի նվազել և հատկապես երրորդ եռամսյակում կգտնվի նպատակային ցուցանիշի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանին մոտ՝ պայմանավորված 2013թ. հուլիսին էներգակիրների սակագների բարձրացման ազդեցության վերացմամբ:

Խորհուրդն արձանագրեց, որ արտաքին հատվածի զարգացումները գտնվել են հիմնականում կանխատեսվածի շրջանակներում: Շարունակվել են համաշխարհային տնտեսական աճի տեմպերի դանդաղ վերականգնման միտումները, հումքային ապրանքների միջազգային շուկայում պահպանվել է ոչ գնաճային միջավայր, իսկ պարենային ապրանքների միջազգային շուկայում դիտվել է գնանկում։ Այս զարգացումների ներքո, կանխատեսվող հորիզոնում արտաքին հատվածից գնաճային ճնշումներ չեն ակնկալվում:

Խորհուրդը գնահատեց, որ չնայած չորրորդ եռամսյակում տնտեսության որոշ չափով աշխուժացմանը` տնտեսական աճի տեմպերը դեռևս շարունակում են ցածր մնալ՝ պայմանավորված հիմնականում շինարարության ճյուղի ավելացված արժեքի նվազմամբ: ԿԲ Խորհուրդը գտնում է, որ դրամավարկային պայմանների իրականացված թուլացումը, զուգորդվելով 2014թ-ի երկրորդ կեսից սպասվող ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականությամբ և մասնավոր ներդրումների կայունացմամբ, կհանգեցնի համախառն պահանջարկի ընդլայնմանը և գնաճի տեմպերի վերականգնմանը:

Արդյունքում, տարեվերջից 12-ամսյա գնաճը կձևավորվի իր նպատակային մակարդակի, իսկ տնտեսական աճը՝ իր ներուժի շուրջ:

Այդուհանդերձ, ԿԲ խորհուրդը համակարծիք է, որ առկա են զգալի անորոշություններ արտաքին և ներքին տնտեսական զարգացումների առումով, որոնց դրսևորումներից ելնելով ԿԲ-ն կճշգրտի դրամավարկային քաղաքականության հետագա ուղղությունները՝ ապահովելով գնաճի նպատակի իրագործումը միջնաժամկետ հատվածում:

ՀՀ ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը վերջին անգամ փոխել է 2013 թ.–ի դեկտեմբերի 24–ին` նվազեցնելով այն 0,25 տոկոսային կետով` մինչև 7,75 տոկոս։

Պետբյուջեի համաձայն` Հայաստանում 2014 թ.–ի գնաճը նախատեսված է 4 տոկոսի սահմանում (±1,5%), ՀՆԱ–ի աճը` 5,2 տոկոս։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img