ՎՏԲ-ն ամենաճանաչված ապրանքանիշն է Հայաստանի բանկային շուկայում

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /ԱՌԿԱ/. Քաղաքական և սոցիալական խորհրդատվությունների ինստիտուտ «Այ Փի Էս Սի»-ի անցկացրած հետազոտության արդյունքների համաձայն ՎՏԲ-ն ամենաճանաչված ապրանքանիշն է Հայաստանի բանկային շուկայում:

Ինչպես հայտնում են բանկի մամուլի ծառայությունից, հարցումն անցկացվել է 2013թ.–ի դեկտեմբերին ք. Երևանում և Հայաստանի 4 խոշոր քաղաքներում` Գյումրիում, Վանաձորում, Արմավիրում և Դիլիջանում, հարցմանը մասնակցել է 1,200 մարդ:

Հարցվողների ընտրությունը իրականացվել է պատահականության սկզբունքով` հաշվի առնելով այնպիսի բնութագրեր, ինչպիսիք են ընտանիքի եկամուտը (50 հազ. ՀՀ դրամ և ավելին), հարցվածների տարիքը (18-ից 55 տարեկան) և այլն: 2013թ.–ի դեկտեմբերին անցկացված հարցման արդյունքները ցույց տվեցին, որ նշված ժամանակահատվածում ՎՏԲ-Հայաստան բանկը ՀՀ շրջաններում ու Երևանում բացարձակ առաջատար է ապրանքանիշի իմացության բոլոր ցուցանիշներով, որոնք ներառում են Top of Mind պարամետրը` բանկերի բրենդի առաջին ինքնաբուխ նշումը, ինքնաբուխ իմացությունը, ընդհանուր ինքնաբուխ իմացությունն ու հուշմամբ իմացությունը: ՎՏԲ-Հայաստան Բանկի Top of Mind ցուցանիշը, 2013թ. հուլիսին անցկացված հարցման նույն ցուցանիշի համեմատ, աճ է արձանագրել, այսինքն` հարցվածները առաջինը հանպատրաստից առավել հաճախ նշել են ՎՏԲ-Հայաստան Բանկը: Ընդհանուր ինքնաբուխ իմացության ցուցանիշով, որը ներառում է ինքնաբուխ կերպով ՎՏԲ-Հայաստան բանկը նշած հարցվածների տոկոսային ցուցիչը և Top of Mind ցուցիչը, բանկը շարունակում է առաջատար դիրք զբաղեցնել ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ երկրի շրջաններում: Այդ ցուցանիշը կազմել է 56.9%, ինչը 15.6%-ով գերազանցում է ամենամոտ մրցակցի ցուցանիշը:

Բանկը ստացել է հարցվածների ամենաշատ քանակությամբ դրական գնահատականները. նրանց 61.4%-ը գնահատել են ՎՏԲ-Հայաստան Բանկի գործունեությունը 10-բալանոց սանդղակի 7-10 բալով: Որպես ՀՀ ամենավստահելի բանկ շարունակում է ընկալվել ՎՏԲ-Հայաստան բանկը: Վստահելիության ցուցանիշը կազմել է 20.4%, այն գրեթե կրկնակի գերազանցում է իր ամենամոտ մրցակցի ցուցանիշը: Սա նշանակում է, որ հարցվածների 20.4%-ը նշել է ՎՏԲ-Հայաստան բանկը որպես ՀՀ ամենավստահելի բանկ, դարձնելով այն առաջատարը այս ցուցանիշով:

ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Յուրի Գուսևը նշել է. «ՎՏԲ-Հայաստան բանկը ոչ միայն պահպանել է առաջատարի իր դիրքերը ՎՏԲ ապրանքանիշի իմացության բոլոր ցուցանիշներով, այլ նաև բարելավել այն անցած կես տարվա ընթացքում: Մենք հաջողությամբ ենք դրսևորում հավատարմություն բիզնեսի զարգացման և իմիջի ձևավորման մեր ռազմավարությանը: Այսուհետ նույնպես շարունակելու ենք դինամիկ զարգացումը, վստահորեն հասնելով մեր առջև դրված նպատակներին»:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին։ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում: Այսօր բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 68 մասնաճյուղ:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

IDBank-ը մասնակցել է տարածաշրջանի խոշորագույն անշարժ գույքի և ներդրումային ցուցահանդեսներից մեկին՝ «Toon Expo. Invest 2026 Vol. 2»-ին

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

Հայաստանի վարկային կազմակերպությունների կապիտալը 9 ամսում աճել է 4,35%-ով՝ հասնելով 474,09 մլրդ դրամի

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն կապիտալը 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 474,09 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,49%-ով, իսկ տարեսկզբից՝ 4,35%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների ներդրումային պորտֆելը III եռամսյակի արդյունքներով կազմել է 99,70 մլրդ դրամ

2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ներդրումային պորտֆելը կազմել է 99,70 մլրդ դրամ։

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img