Հայաստանում ԱՊՊԱ-ի փոխհատուցումների ծավալը 2013թ.-ին ավելացել է 15,6%–ով` դառնալով մոտ 10,4 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ապահովագրական ընկերությունները 2013-ին ԱՊՊԱ-ի 53837 փոխհատուցում են վճարել, որոնց ընդհանուր գումարը կազմում է շուրջ 10,45 մլն դրամ։ Միաժամանակ ԱՊՊԱ-ի փոխհատուցումների ընդհանուր գումարը մեկ տարվա ընթացքում ավելացել է 12,6 տոկոսով, տեղեկանում ենք Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կայքից:

Ինչպես նշվում է կայքում, Հայաստանում 2013թ.–ի դեկտեմբերի 31-ի դրությամբ ` ապահովագրվել է ավելի քան 407 444 հազար տրանսպորտային միջոց, փոխհատուցման վճարի հայտերի թիվը կազմել է ավելի քան 49 565  (աճ` 19,2 %), միաժամանակ 639 դեպքի հայտեր չեն բավարարվել։

Բացի այդ, այժմ վճարման գործընթացում է գտնվում 125,5 մլն դոլար ընդհանուր գումարի փոխհատուցում (անկում` 28,8%)։
Ապահովագրավճարների ծավալը 2013 թվականի 11 ամիսների ընթացքում  կազմել է շուրջ 16,1 մլրդ դրամ` աճելով 6,7 տոկոսով։
Այսօր Հայաստանի ապահովագրական շուկայում գործում է յոթ ընկերություն:
Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրման ինստիտուտը Հայաստանում գործում է 2011 թ.-ի հունվարի 1-ից:
2006 թ.-ի հունվարի 1-ից հանրապետության ապահովագրական շուկան վերահսկում է ՀՀ ԿԲ-ն, որի կազմում գործում է միասնական ֆինանսական վերահսկողության համակարգը։ ($1-ը` 412,09 դրամ) —-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img