Հայաստանի ՎԿ–ների վարկային ներդրումները 2013 թ.–ին աճել են 21,4 տոկոսով` հասնելով 159,6 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարկային կազմակերպությունների (ՎԿ) վարկային ներդրումները 2013 թ.–ին կազմել են ավելի քան 159,6 մլրդ դրամ` 2012 թ.–ի համեմատ ավելանալով 21,4 տոկոսով։ Այս մասին են վկայում «ԱՌԿԱ» գործակալության պատրաստած «Հայաստանի վարկային կազմակերպությունները» 2013 թ.–ի չորրորդ եռամսյակի տեղեկագրում ներկայացված տվյալները։

«ԱՌԿԱ» գործակալության իրականացրած վերլուծության համաձայն` վարկային ներդրումների մեծությամբ չորրորդ եռամսյակում առաջատարի դիրքում է Ազգային Հիփոթեքային Ընկերությունը, որին բաժին է հասնում Հայաստանի ՎԿ–ների բոլոր վարկային ներդրումների մոտ 14,96 տոկոսը։ 2013 թ.–ի դեկտեմբերի 31–ի դրությամբ ընկերության վարկային ներդրումները կազմել են մոտ 23,9 մլրդ դրամ` 2012 թ.–ի չորրորդ եռամսյակի համեմատ ավելանալով 24,1 տոկոսով։

Վարկային ներդրումների ծավալով առաջատարների հնգյակում են նաև ՖԻՆՔԱ–ն` մոտ 22,5 մլրդ դրամ, որի աճը կազմել է 28,7 տոկոս (Հայաստանի ՎԿ–ների համախառն վարկային ներդրումներում մասնաբաժինը կազմել է 14,06 տոկոս), Նորվիկը` ավելի քան 15,7 մլրդ դրամ, 0,1 տոկոսի անկում (9,87%), Արեգակը` մոտ 13,6 մլրդ դրամ, 20,5 տոկոսի աճ (8,52%) և Կամուրջը` ավելի քան 10,2 մլրդ դրամ, 48,7 տոկոսի աճ (6,42%)։

2013 թ.–ի դեկտեմբերի 31–ի դրությամբ Հայաստանում գործում է 33 ՎԿ ($1 – 412,73 դրամ)։ –0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img