Հայկական բորսայում արժեթղթերով գործարքների ծավալը փետրվարին կազմել է 7.75 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /ԱՌԿԱ/.  NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում 2014 թվականի փետրվարին կազմել է 7.75 մլրդ դրամ` հունվարի 703.2 մլն դրամի դիմաց, վկայում են բորսայի փետրվարյան տվյալները։

Աճը հիմնականում պայմանավորված է պետական արժեթղթերով, ինչպես նաև ազգային արժույթի կորպորատիվ պարտատոմսերով իրականացված գործարքների մեծ ծավալով։

Պետական պարտատոմսերով գործարքների ծավալը փետրվարին կազմել է շուրջ 6269.5 մլն դրամ կամ ընդհանուր ծավալի 73.7% -ը: Ընդ որում, հայկական եվրապարտատոմսերով գործարքները կազմել են 517.6 հազար դրամ։

Կորպորատիվ պարտատոմսերով բորսայական գործարքների համախառն ծավալը փետրվարին կազմել է մոտ 755.4 մլն դրամ, դրանցից 755.2 մլն դրամը` ազգային արժույթով և 145.6 հազար դրամը` արտարժույթով։ Ընդ որում, կորպորատիվ պարտատոմսերով դրամային գործարքները հաշվետու ժամանակահատվածում կատարվել են EBRD, IFC պարտատոմսերով, որոնք փետրվարին ցուցարկում են անցել, և Արարատբանկի պարտատոմսերով։ Հարկ է նշել, որ կորպորատիվ պարտատոմսերով գործարքներն ազգային արժույթով նախորդ ամիս չեն կատարվել։

Բաժնետոմսերով գործարքների ծավալը հաշվետու ամսում կազմել է 1 475.6 մլն դրամ։

NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի ամփոփ տվյալների հիման վրա «ԱՌԿԱ» գործակալության կատարած վերլուծության համաձայն, փետրվարին բորսայի առևտրային նստաշրջաններում կատարվել են գործարքներ հինգ ընկերությունների և երկու միջազգային կազմակերպությունների պետական պարտատոմսերով, ինչպես նաև` կորպորատիվ պարտատոմսերով։

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ. նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ. հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

2005թ.-ի նոյեմբերի 7-ին NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսային ՀՀ Կենտրոնական բանկի կողմից արժույթի առքուվաճառքի աճուրդների կազմակերպման լիցենզիա էր տրամադրվել, իսկ արժութային հարթակում առքուվաճառքը պաշտոնապես մեկնարկեց 2005թ.-ի նոյեմբերի 15-ին: (1 դոլարը 407,18 դրամ է)-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img