ՎՏԲ-Հայաստան Բանկը միացավ Sigue Money Transfer նոր դրամական փոխանցումների համակարգին

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /ԱՌԿԱ/.  ՎՏԲ-Հայաստան Բանկը միացավ Sigue Money Transfer նոր դրամական փոխանցումների համակարգին, հայտնում են բանկի մամուլի ծառայությունից։

Մարտի 18-ից սկսած` ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են առանց հաշիվ բացելու ուղարկել և ստանալ դրամական փոխանցումներ նոր Sigue Money Transfer դրամական փոխանցումների համակարգի միջոցով ԱՄՆ դոլարով ու Եվրոյով աշխարհի 145 պետություններում:

Համալրելով Բանկի արագ դրամական փոխանցումների շարքը` Sigue Money Transfer դրամական փոխանցումների համակարգը թույլ կտա ֆիզիկական անձանց բանկի 67 մասնաճյուղերի միջոցով ստանալ և կատարել դրամական փոխանցումներ աշխարհի ցանկացած կետ արագ և հարմար ամենաշահավետ սակագներով` սկսած 3 ԱՄՆ դոլարից/Եվրոյից:

ՎՏԲ-Հայաստան Բանկում գործում են նաև դրամական փոխանցումների այլ համակարգեր` Unistream, RIA Money Transfer, MoneyGram, Anelik, InterExpress, IntelExpress, Bystraya Pochta, Anelik, Avers.

Ժամանակի խնայողության նպատակով բանկի հաճախորդները կարող են օգտվել VTB Transfer ծառայությունից առանց բանկ այցելելու. պետք է ակտիվացնել VTB Transfer ծառայությունը ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր քարտերի համար կամ ձեռք բերել հատուկ VTB Transfer քարտ, զանգահարել 87-87 հեռախոսահամարով, նշել փոխանցման կոդը, և գումարը կմուտքագրվի քարտին իրական ժամանակի ռեժիմում:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսև. «Մեր բանկի հաճախորդները ակտիվորեն օգտվում են դրամական փոխանցումների համակարգերից, և մենք ձգտում ենք տրամադրել նրանց այս ծառայության առավել լայն ընտրանի: Հենց այդ պատճառով ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է իր հաճախորդներին դրամական փոխանցումների շուկայում նոր և վստահելի գործընկերոջ, որի անվիճելի առավելություններից է կանխիկ գումարի փոխանցման և ստացման կետերի լայն ցանցը»:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ.–ի ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՊԵԿ-ը զգուշացրել է Ռուսաստանից Հայաստան և մի շարք այլ երկրներ կանխիկ ռուբլու արտահանման արգելքի մասին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցրել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան և մի շարք այլ պետություններ ռուսական կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումների մասին

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 26–ից նոյեմբերի 1)

Շաբաթվա ֆինանսական օրակարգը միավորեց բանկային կապիտալին ներկայացվող պահանջների վերանայումը, թեմատիկ պարտատոմսերի հիմքերի նախապատրաստումը և ֆինանսական ծառայությունների թվային ենթակառուցվածքի զարգացումը

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 6-ի դրությամբ  Հայաստանի արժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 5-ի համեմատ, նվազել է 0,06 կետով և կազմել 360,34 դրամ։

ՌԴ-ից կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները էական ազդեցություն չեն ունենա աշխատանքային միգրանտների և ռելոկանտների վրա. ՀՀ ԿԲ նախագահ

Ռուսաստանից կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները, ինչպես սպասվում է, էական ազդեցություն չեն ունենա Հայաստանից աշխատանքային միգրանտների և ռելոկանտների վրա, կարծում է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աճել են.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 5-ին Հայաստանի արժութային շուկայում  ձևավորված հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նոյեմբերի 4-ի համեմատ, աճել է 0,28 կետով և կազմել 360,4 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img