ՎՏԲ-Հայաստան Բանկն ավելացրել է կանոնադրական կապիտալը

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /ԱՌԿԱ/. «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն ամբողջ ծավալով գնել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի հավելյալ թողարկված արժեթղթերը` 7 մլրդ ՀՀ դրամ արժողությամբ:

Ինչպես հայտնում են բանկի մամուլի ծառայությունից, արդյունքում «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի կանոնադրական կապիտալը կազմել է 20,8 մլրդ ՀՀ դրամ: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ մասնաբաժինը «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի կապիտալում մնացել է անփոփոխ` 100%:

Կապիտալիզացիայի մակարդակի բարձրացումը կնպաստի բանկի աճի տեմպերի պահպանմանը և վարկային պորտֆելի ծավալների ավելացմանը, ինչպես նաև մասնաճյուղային ցանցի ընդլայնմանը:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևը նշել է. «ՎՏԲ-Հայաստան Բանկը ցուցաբերում է կայուն աճ: 2013թ. Դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկի ակտիվները հասել են 303.6 մլրդ ՀՀ դրամի, ինչը 90.5 մլրդ դրամով ավել է 2012թ. Արդյունքներից»:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Խորհրդի նախագահ, ՎՏԲ Բանկ ԲԲԸ–ի ավագ փոխնախագահ, դուստր ընկերությունների դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Յակունինն ասել է. «Բանկի կանոնադրական կապիտալի ավելացումը թույլ կտա պահպանել նախորդ տարիների ընթացքում ձեռք բերած աճի տեմպերը և Հայաստանի բանկային հատվածում զբաղեցնել առաջատար դիրքեր ոչ միայն ակտիվ գործարքների ծավալով, այլ նաև սեփական կապիտալի չափով: Այժմ մշակվում է ՎՏԲ խմբի զարգացման նոր ռազմավարություն, որը կորոշի դուստր բանկերի, այդ թվում նաև ՎՏԲ-Հայաստան Բանկի զարգացման հետագա ծրագրերը»:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ.–ի ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» հիմնադրամը՝ «Մի դրամի ուժի» հոկտեմբեր ամսվա շահառու

«Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում սեպտեմբեր ամսվա ընթացքում կուտակված 4,648,503 դրամն ուղղվել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխության կազմակերպմանը, որի նպատակն է ընդգծել կլիմայի փոփոխության դեմ պայքարում և կենսաբազմազանության պահպանության գործում կանանց ներդրումը։

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ բարձրացել են. ԿԲ  

2026 թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ​​ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ հոկտեմբերի 14-ի համեմատ, աճել է 0.06 կետով՝ կազմելով 361.439 դրամ։

IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ

Ըստ նախագծի՝ այգին դառնալու է Մատենադարանի ցուցադրությունների օրգանական շարունակությունը, որտեղ տնկվելու են հայկական ձեռագրերում և մանրանկարներում հիշատակված բացառիկ բուսատեսակներ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի հիմնական իրադարձությունները (հոկտեմբերի 5–11)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ ընդգրկել է գնաճի դինամիկան, կապիտալի շուկայի ակտիվությունը, բանկային պարտատոմսերի նոր տեղաբաշխումները և անդրսահմանային դրամական փոխանցումները: Ուշադրության կենտրոնում են գտնվել նաև պետական պարտքի պարամետրերն ու սոցիալական պարտավորությունների ֆինանսավորումը:

Հայաստանում կթույլատրվի առանց նոտարի անշարժ գույքի գրավի խառը տիպային պայմանագրերի առցանց ձևակերպումը

Հայաստանում օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է բանկերի կամ վարկային կազմակերպությունների մասնակցությամբ անշարժ գույքի գրավի խառը տիպային պայմանագրերը էլեկտրոնային եղանակով կնքելու հնարավորություն՝ առանց նոտարական վավերացման։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img