ՎՏԲ-Հայաստան Բանկի շահույթը 2013թ.-ին 5,6 մլրդ դրամ կազմել` դառնալով երկրում աշխատանքի ողջ տարիների առավելագույնը

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկի շահույթը 2013թ.-ին 5,6 մլրդ դրամ կազմել` դառնալով  երկրում աշխատանքի ողջ տարիների առավելագույնը, ասաց ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն – տնօրինության նախագահ Յուրի Գուսևը։

«Մեզ համար դա առավելագույն ցուցանիշ է, որը ՎՏԲ-ն գրանցել է Հայաստանում աշխատելու ողջ ընթացքում», – ասաց Գուսևն ուրբաթ լրագրողներին։

Նա նշեց, որ բանկի ակտիվները 2013 թ. ավելացել են 43,1%-ով և կազմել են 302,3 մլրդ. դրամ։ Նրա խոսքերով` տվյալ ցուցանիշով բանկը երկրորդ տեղն է զբաղեցնում Հայաստանի բանկերի թվում և համախառն ակտիվներով ունի շուկայի 10,2%-ը, ինչը «էական ցուցանիշ է բանկի համար»։

Գուսևը հայտնեց նաև, որ ՎՏԲ Հայաստան Բանկի կապիտալի շահութաբերության մակարդակը 2013 թվականի արդյունքներով կազմել է 16.7 տոկոս` 15 տոկոս նպատակային ցուցանիշի դեպքում, իսկ ակտիվների շահութաբերության մակարդակը` 2.2 տոկոս։

Խոսելով 2013 թվականի որակական հաջողությունների մասին` բանկի գլխավոր տնօրենը նշեց մասնաճյուղային ցանցի բարեփոխումների գործընթացը, նոր պրոդուկտների ներդրումը։

Նա հայտնեց նաև, որ մանրածախ վարկավորման ցուցանիշներով բանկը զբաղեցնում է երկրորդ տեղը բանկային համակարգում 14.7 տոկոս բաժնեմասով։ Ըստ նրա` վերջին տարում բանկի տեսակարար կշիռը մանրածախ շուկայում ավելացել է ավելի քան 1 տոկոսով և, կանխատեսումների համաձայն, 2014 թվականին այդ միտումը կշարունակվի։
Համախառն վարկային պորտֆելով, ինչպես նշեց Գուսևը, ՎՏԲ Հայաստան Բանկը Հայաստանում բացարձակ առաջատար է` տվյալ ցուցանիշով զբաղեցնելով առաջին տեղը։

Բանկի տրամադրած տվյալների համաձայն` ՎՏԲ Հայաստան Բանկի վարկային ընդհանուր պորտֆելը 2013 թվականին աճել է 38.1 տոկոսով մինչև 232.1 մլրդ դրամ։ Նախորդ տարվա վերջին համախառն վարկերով բանկին է պատկանում շուկայի 12.2 տոկոսը։

Գուսևը նշեց նաև, որ բանկը ֆիզիկական անձանց հաճախորդային բազան ավելացրել է մինչև 450 հազար, իսկ իրավաբանական անձանց թիվը` մինչև շուրջ 10 հազար հաճախորդ, նրանցից 5 հազարն ակտիվորեն սպասարկվում են հաշիվներով։

Գուսևի խոսքով` 2013 թվականին երկրում նկատվել են ոչ մեծ ճգնաժամային երևույթներ, նոր ձեռնարկությունների պակաս, փոքր և միջին բիզնեսի կայուն աճի բացակայություն։

«Միաժամանակ բանկային համակարգում անցկացվող աշխատանքն ինչպես  Կենտրոնական բանկի, այնպես էլ Հայաստանի բանկերի միության կողմից, հանգեցրել է նրան, որ բանկերն այսօր իրենց կայուն են զգում, և բանկային համակարգի հետճգնաժամային երևույթները գործնականում հասցվել են նվազագույնի։ Իսկ աճի այն տեմպերը, որոնք ցույց է տալիս և ՎՏԲ Հայաստան Բանկը, և, ընդհանուր առմամբ, երկրի բանկային համակարգը, խոսում է այն մասին, որ բանկերն իրենց վստահ են զգում»,– ասաց Գուսևը։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում։-0- –

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

Freedom Broker Armenia-ի տնօրենն ակնկալում է դադար ՀՀ ԿԲ-ի տոկոսադրույքի բարձրացման հարցում, սակայն մատնանշում է դրա հետագա աճի պայմանները (ԲԱՑԱՌԻԿ)

ՀՀ ԿԲ-ի հետագա որոշումները վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ կախված կլինեն գնաճի դինամիկայից և դրա կառուցվածքից, կարծում է Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմանը

Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 9 ամսում կրճատվել է 26,62%–ով՝ մինրև 30,27 մլրդ դրամ

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն զուտ շահույթը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 30.27 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 41.26 մլրդ դրամի դիմաց՝ կրճատվելով 26.62%-ով

Հայաստանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կապիտալում կներդնի լրացուցիչ 8.2 մլն եվրո

Հայաստանը լրացուցիչ 8.2 մլն եվրոյով կմասնակցի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img