Wed, 2 July
18.1 C
Yerevan
USD: 385.32 RUB: 4.91 EUR: 455.06 GEL: 141.61 GBP: 530.70

Daily Archives: Apr 22, 2014

Ոսկու գնման գինը Հայաստանում նվազել է 0,6%–ով` մեկ գրամի դիմաց կազմելով 16 010,7 դրամ

Հայաստանում ոսկու գնման արժեքն ընթացիկ շաբաթվա ընթացքում մեկ գրամի դիմաց կազմել է 16 010,70 դրամ, ինչը նախորդ շաբաթվա ցուցանիշից պակաս է 0,6 տոկոսով կամ 99,24 դրամով։

NASDAQ OMX Արմենիա բորսայում ապրիլի 22–ին դոլարով և եվրոյով գործարքներ չեն կատարվել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում 2014 թ.–ին ապրիլի 22–ին ԱՄՆ դոլարով և եվրոյով գործարքներ չեն կատարվել։ Այս մասին վկայում են «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի տվյալներև։

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքն աճել է 0,06 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 414,12 դրամ

Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը ապրիլի 22–ի արդյունքներով, ապրիլի 18–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0,06 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 414,12 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է 2014թ. I եռամսյակի «Հայաստանի վարկային կազմակերպությունները» տեղեկագիրը

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը հրապարակել է «Հայաստանի վարկային կազմակերպությունները» ֆինանսատնտեսական տեղեկագրի 2014թ.–ի առաջին եռամսյակի հերթական համարը:

Հ առևտրային բանկերի վարկային ներդրումները 2014թ.-ի առաջին եռամսյակում աճել են 2%–ով և 1 814,3 մլրդ դրամ կազմել

Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալը 2014 թվականի առաջին եռամսյակում կազմել է1 814,3 մլրդ դրամ` տարեսկզբի համեմատ ավելանալով 2 տոկոսով։

Հայաստանում հունվար–մարտին գրանցվել է 4.6 տոկոսի գնաճ

Գնաճը Հայաստանում 2014 թվականի հունվար–մարտին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 4.6 տոկոս։ Այսպիսի տվյալներ է տրամադրել Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունն «ԱՌԿԱ» գործակալությանը։

Պետական պարտատոմսերում համախառն ներդրումները փետրվարին աճել են 0,6 տոկոսով` հասնելով 276,6 մլրդ դրամի

Հայաստանի պետական պարտատոմսերում կատարված համախառն ներդրումները 2014թ.–ի փետրվարին կազմել են 276,6 մլրդ դրամ` հունվարի համեմատ ավելանալով 0,6 տոկոսով, նշվում է ՀՀ ԿԲ ամենամսյա տեղեկագրում։

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է «Հայաստանի ապահովագրական ընկերությունները» տեղեկագիրը

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը հրապարակել է 2014թ.-ի առաջին եռամսյակի «Հայաստանի ապահովագրական ընկերությունները» հերթական եռամսյակային տեղեկագիրը։

Հայաստանի բանկերի պարտավորությունները I եռամսյակում նվազել են 0,76%–ով` կազմելով 2 450,4 մլրդ դրամ

Հայաստանի բանկերի պարտավորությունները 2014 թվականի առաջին եռամսյակում կազմել են 2 450,4 մլրդ դրամ` տարեսկզբի համեմատ նվազելով 0,76%-ով։

Հայկական յոթ բանկերի` արժութային գործառնություններից ստացված զուտ եկամուտը 2013 թ.–ին կազմել է 14.8 մլրդ դրամ

Հայկական յոթ բանկերի` արժութային գործառնություններից ստացված զուտ եկամուտը 2013 թ.–ին կազմել է 14.8 մլրդ դրամ, ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի ֆինանսական կայունության մասին» զեկույցում։

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկ խումբ» ՓԲԸ զուտ շահույթը 2014թ. I եռամսյակում ավելացել է 98.0%-ով` կազմելով 289 մլն դրամ

2014թ. առաջին եռամսյակում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկ խումբ» ՓԲԸ զուտ շահույթը կազմել է 289.0 մլն դրամ, որը 2013թ. միևնույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 143.1 մլն դրամով կամ 98.0%-ով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Նախորդ շաբաթ NASDAQ OMX Արմենիայում ԱՄՆ դոլարով իրականացված գործարքների ծավալը կազմել է $15,25 մլն

NASDAQ OMX Արմենիա բորսայում 2014 թ.–ի ապրիլի 14-18-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով իրականացված առուվաճառքի գործարքների համախառն ծավալը կազմել է մոտ $15,25 մլն` ապրիլի 7-11-ն ընկած ժամանակահատվածում գրանցված $7,85 միլիոնի համեմատ, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։