«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկ խումբ» ՓԲԸ զուտ շահույթը 2014թ. I եռամսյակում ավելացել է 98.0%-ով` կազմելով 289 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /ԱՌԿԱ/. 2014թ. առաջին եռամսյակում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկ խումբ» ՓԲԸ զուտ շահույթը կազմել է 289.0 մլն դրամ, որը 2013թ. միևնույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 143.1 մլն դրամով կամ 98.0%-ով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Բանկի ֆինանսական արդյունքը թույլ տվեց ավելացնել Բանկի սեփական միջոցները (կապիտալը) 1.4%-ով՝ հասցնելով այն 21,618.6 մլն դրամի:

Ապրիլի 1-ի դրությամբ Բանկի ակտիվները կազմել են 170,830.6 մլն դրամ:

Հիմնական ծավալային ցուցանիշները հետևյալն են` իրավաբանական և ֆիզիկական անձանց տրամադրված վարկերը կազմել են 89,955.9 մլն դրամ: Ընդ որում, կորպորատիվ հաճախորդների վարկային պորտֆելը կազմել է 74,370.0 մլն դրամ, իսկ ֆիզիկական անձանց վարկային պորտֆելը՝ 15,585.9 մլն դրամ: Հաճախորդներից ներգրավված միջոցները կազմել են 104,143.1  մլն դրամ, որից իրավաբանական անձանց միջոցները` 69,123.2 մլն դրամ, իսկ ֆիզիկական անձանցը`35,019.9 մլն դրամ:

«Այսպիսով` Բանկի գործունեության արդյունքները 2014թ. առաջին եռամսյակում թույլ են տվել բարելավել կապիտալի եկամտաբերության ցուցանիշը` 2013թ. առաջին եռամսյակի 3.49%-ի համեմատ հասցնելով այն մինչև 5.42%»,- նշեցին բանկի մամուլի ծառայությունից:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ-ին, որի 100% բաժնետերն է հանդիսանում խոշորագույն ռուսաստանյան բանկերից մեկը` “Գազպրոմբանկ” ԲԲԸ-ն: 2013թ. տարեվերջի դրությամբ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ աշխատակիցների թիվը կազմել է 487: Բանկն ունի 16 մասնաճյուղ, որից 7-ը` Երևանում և 9-ը` մարզերում: ($1 – 414,06 դրամ է)։ –0- –

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի գլխավոր իրադարձությունները (հոկտեմբերի 12–18)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ ընդգրկում էր պետական արժեթղթերի շուկայի զարգացումը, բանկային գործառնությունների կարգավորման փոփոխությունները, միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցությունը, ինչպես նաև էլեկտրաէներգիայի կուտակման համակարգերի ֆինանսավորման սուբսիդավորումը։

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները 2026թ․–ի սեպտեմբերի վերջին աճել են 20,82% –ով՝ մինչև 14,46 տրլն դրամ

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 14.46 տրլն դրամ՝ 2025 թվականի սեպտեմբերի 30-ի համեմատ ավելանալով 20.82%-ով, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2026թ․–ի 9 ամսում

«ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է Հայաստանի 17 բանկերի վարկանիշը՝ 2026 թվականի հունվար–սեպտեմբերի հարկումից հետո ստացված շահույթի ծավալով

Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ

Մրցանակը երկու անձի համար 7-օրյա ուղևորությունն է դեպի Իտալիա

«Ռենշին»-ի 5 մլրդ դրամ պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են հաշված օրերի ընթացքում

«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերության կողմից թողարկված 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի հերթական սերիայի տեղաբաշխումը հաջողությամբ ավարտվել է

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img