«Ազգային Հիփոթեքային Ընկերությունն» այսօրվա դրությամբ վերաֆինասավորել է շուրջ 4482 հատ վարկ` 35.9 միլիարդ ՀՀ դրամ ծավալով

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /ԱՌԿԱ/.  2014թ. ապրիլի 23-ի դրությամբ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ կողմից վերաֆինանսավորվել է շուրջ 4482 հատ վարկ 35.9 միլիարդ ՀՀ դրամ ծավալով, որից 2850 հատ վարկը 27.5 միլիարդ ՀՀ դրամ ծավալով Երևանում, իսկ 1632 հատը՝ 8.4 միլարդ ՀՀ դրամ ծավալով մարզերում, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն` տրամադրված վարկերի 2922-ը 28.2 մլրդ ՀՀ դրամ ծավալով տրամադրվել է ձեռքբերման նպատակով, իսկ 1560 հատը 7.7 մլրդ ՀՀ դրամ ծավալով վերանորոգման և կառուցապատման նպատակով:

2014թ. մարտի 31-ի դրությամբ Ընկերության ակտիվները կազմել են 31,6 մլրդ ՀՀ դրամ, իսկ ընդհանուր կապիտալը՝ 10,8 մլրդ ՀՀ դրամ, չբաշխված շահույթը՝ 1,6 մլրդ:

Իր առաքելության շրջանակներում Կազմակերպությունը իրականացնում է ՀՀ հիփոթեքային շուկայի զարգացման տարբեր ծրագրեր։ Մասնավորապես, ՀՀ կառավարությունից ներգրավված միջոցների հաշվին Կազմակերպությունը իրականացրել է ՀՀ հիփոթեքային վարկերի շուկայի վարկավորման ծրագիր, իսկ 2011թ. հուլիս ամսից` Գերմանա-Հայկական Հիմնադրամի հետ համատեղ Գերմանական KFW Entwicklungsbank բանկի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում բնակարանային ֆինանսավորման կայուն շուկայի զարգացում» վարկային ծրագիրը։

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ 2013թ. դեկտեմբերի 17-ին Ընկերությունը 13.7 մլն ԱՄՆ դոլարի վարկային գծի պայմանագիր է ստորագրել Ֆրանսիական զարգացման գործակալության հետ՝ բնակարանային էներգոարդյունավետության բարձրացման և միկրովարկերի ֆինանսավորման ծրագրի իրականացման նպատակով:

Բացի այդ, Ընկերությունը պարտատոմսերի թողարկումը սկսել է 2011 թվականի նոյեմբերից և ընդհանուր առմամբ իրականացրել է 10 տեղաբաշխում մոտ 8,7մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով: Առաջին ինը թողարկումն իրականացվել է մինչև մեկ տարի մարման ժամկետով: Իր ռազմավարական հիմնական ուղղություններից ելնելով՝ Ընկերությունը երկարացնում է պարտատոմսերի ժամկետայնությունը, և սա առաջին քայլն էր այդ ուղղությամբ:

«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն Փակ Բաժնետիրական Ընկերությունը գրանցվել և լիցենզավորվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 1/1167 Ա որոշմամբ (գրանցման վկայականի համարը` թիվ 26, 16.06.2009թ վարկային գործունեության լիցենզիա թիվ 26): Ընկերության միակ հիմնադիրն ու բաժնետերը հանդիսանում է ՀՀ կենտրոնական բանկը: ($1-413,44 դրամ)։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img