ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ–ի վարկային պորտֆելը չորս ամսվա ընթացքում աճել է 10%` կազմելով 178 մլրդ. դրամ

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ–ի վարկային պորտֆելը 2014 թվականի ապրիլի վերջին կազմել է 178 մլրդ դրամ` հունվարից ավելանալով 10 տոկոսով, ասաց «ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

«Մինչև տարեվերջ ակնկալվում է վարկային պորտֆելի 15-20–տոկոսանոց աճ»,– ասաց նա բանկի «Երիտասարդական» նոր մասնաճյուղի բացման արարողության ժամանակ։

Նա միաժամանակ պարզաբանեց, որ վարկային պորտֆելի մեծ մասը բաժին է ընկնում գյուղատնտեսական վարկերին։
Նա հայտնեց, որ գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ծրագրով այսօր բանկը 4.5 մլրդ դրամի վարկեր է սուբսիդավորել։

Անդրեասյանը հիշեցրեց, որ ընթացիկ տարվա սկիզբը, ընդհանուր առմամբ, անբարենպաստ էր գյուղատնտեսության համար, սակայն բանկը ջանքեր է գործադրում գյուղացիների կրած վնասները մեղմելու ուղղությամբ։

«Մեր հաշվարկներով` բանկի տրամադրած վարկերի ծավալը տարեկան կազմում է 20-25 մլրդ դրամ»,– նշեց Անդրեասյանը` պարզաբանելով, որ խոսքը մինչև երկու տարի ժամկետով կարճաժամկետ վարկերի մասին է։

Այս առիթով Անդրեասյանը նշեց, որ ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿը ավանդաբար գյուղատնտեսական բանկ է, և տվյալ ոլորտի վարկավորման 18 տարիները ցույց տվեցին, որ բանկի համար գյուղատնտեսական վարկերը ամենահուսալի պրոդուկտներից են։ «Նման վարկերի վերադարձելիության տոկոսը մեզ մոտ կազմում է ավելի քան 99 տոկոս»,– նշեց նա։

«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` իրականացնելով նշանակալից ֆինանսական ներդրում բանկի կապիտալում:

Բանկի ակտիվները 2014 թվականի ապրիլի 1–ի դրությամբ կազմել են 264.6 մլրդ դրամ ($640,2 մլն), վարկային ներդրումները` 178 մլրդ դրամ ($430,6 մլն), սեփական կապիտալը` 53 մլրդ դրամ ($128,2 մլն). Ավանդների ծավալը կազմել է  109,6 մլրդ դրամ ($265,1 մլն)։

Բանկի հիմնադրման օրվանից դրա հաճախորդների թիվն աճել է 25 անգամ` կազմելով շուրջ 276 հազար։ Բանկում աշխատում է 1050 աշխատակից։ Վերջին 10 տարիներին բանկի մասնաճյուղերի թիվը ողջ հանրապետությունով հասել է 49–ի։ ($1 – 413,81 դրամ)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մինչև 25% idcoin IDBank-իպրեմիումքարտերովավիատոմսերգնելիս

IDBank-ը մեկնարկում է «All Airlines» արշավը, որի շրջանակում 2026 թվականի ապրիլի 8-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ Visa Platinum, Travel, Visa Signature, Visa Infinite և Visa Infinite Special Edition քարտապանները ավիատոմս գնելու դեպքում կարող են ստանալ մինչև 25% idcoin

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

IDBank-ը և Idram-ը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել Լոռու մարզի երեխաների համար (ՎԻԴԵՈ)

IDBank-ի և Իդրամի կողմից Լոռու մարզի Վահագնի և հարակից գյուղերում բնակվող երեխաների համար անցկացվել է ֆինանսական գրագիտության դասընթաց

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը համաձայնագիր են ստորագրել

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը, ստորագրել են համաձայնագիր, որի արդյունքում Interactive Brokers-ի ծառայությունները Հայաստանում հասանելի են դարձել Ակբա բանկի միջոցով

IDBank-ը մասնակցեց ՀԲՄ մարզային համաժողովին՝ ներկայացնելով ՓՄՁ ոլորտի համար նորարար գործիքները

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի ․/ԱՌԿԱ/․     IDBank-ը Լոռու մարզի Վանաձոր քաղաքում...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img