Thu, 31 July
30.1 C
Yerevan
USD: 383.94 RUB: 4.85 EUR: 450.25 GEL: 141.78 GBP: 516.63

Daily Archives: Jul 31, 2014

Հայաստանի առևտրային բանկերի ժամկետանց վարկերը հունիսին նվազել են 7,8%–ով` հասնելով 25,6 մլրդ դրամի

Հայաստանի առևտրային բանկերի ժամկետանց վարկերի ծավալը 2014թ.–ի հունիսին, մայիսի համեմատ, նվազել է 7,8 տոկոսով և ամսվա վերջում կազմել է 25,6 մլրդ դրամ կամ համախառն վարկերի 1,37 տոկոսը, տեղեկացնում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը։

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի միակ բաժնետեր Գազպրոմբանկի միջազգային վարկանիշներն անփոփոխ են մնում

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի միակ բաժնետեր հանդիսացող ընկերության` Գազպրոմբանկի միջազգային վարկանիշները Fitch Ratings, Moody’s և Standard & Poor’s վարկանշային գործակալությունների կողմից մնում են ներդրումային մակարդակում, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

ԱՄՆ ԴՊՀ–ն մինչև 25 մլրդ դոլար կրճատել է պարտատոմսերի հետգնումը և չի փոխել տոկոսադրույքը

ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը շարունակել է քանակական մեղմման ծրագրի աստիճանական կրճատումը` փոքրացնելով պարտատոմսերի ամսական հետգնման ծավալը ևս 10 մլրդ դոլարով` մինչև 25 մլրդ դոլար։ Այսպիսի որոշում է ընդունվել այսօր ԴՊՀ բաց շուկայի կոմիտեի նիստում։