«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի միակ բաժնետեր Գազպրոմբանկի միջազգային վարկանիշներն անփոփոխ են մնում

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի միակ բաժնետեր հանդիսացող ընկերության` Գազպրոմբանկի միջազգային վարկանիշները Fitch Ratings, Moody’s և Standard & Poor’s վարկանշային գործակալությունների կողմից մնում են ներդրումային մակարդակում, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

«Ավելին` այսօրվա դրությամբ, Standard & Poor’s-ի կողմից շնորհած վարկանիշը համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության արտարժույթով վարկանշին»,– ասվում է հաղորդագրությունում։

Ըստ վերոնշյալ գործակալությունների վերջին հրապարակումների` բանկն ունի կայուն ֆոնդավորման հիմք, որի հիմնական աղբյուրն է Ռուսաստանի իրավաբանական և ֆիզիկական անձանց ավանդները, և որը կախված չէ կապիտալի արտաքին շուկաներից:

Գործակալությունների կարծիքով` բանկի իրացվելիության ներկայիս մակարդակը բավարար է սեփական պարտքը առանց վերաֆինանսավորման սպասարկելու համար:

«Fitch Ratings-ն առանձին ընդգծել է նաև, որ կասկածներ չունի պետությունից անհրաժեշտության դեպքում բանկին օժանդակելու հարցում, եթե նմանատիպ անհրաժեշտություն առաջանա»,– ասվում է հաղորդագրության մեջ։

«Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ.` Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրության աջակցության համար: 2007 թվականից Բանկը հանդիսանում է ռուսաստանյան խոշորագույն բանկի` «Գազպրոմբանկ» (ԲԲԸ) դուստր ձեռնարկությունը, որի մուտքը հայկական ֆինանսական շուկա պայմանավորվեց Հայաստանի տնտեսությունում ռուսաստանյան ընկերությունների ներդրումների աճով, խոշոր կորպորատիվ հաճախորդների` համալիր որակյալ բանկային սպասարկման պահանջարկով, ինչպես նաև հանրապետության տարածքում «Գազպրոմի» նախագծերի ֆինանսավորման անհրաժեշտությամբ:

Բանկն իրենից ներկայացնում է բազմակողմանի ֆինանսավարկային կազմակերպություն և առաջարկում է հաճախորդներին բանկային ծառայությունների ամբողջական տեսականի: Բանկի գործունեության առաջնային ուղղությունների թվին են պատկանում կորպորատիվ հաճախորդների նախագծերի` առաջին հերթին երկրի արդյունաբերական և ռազմավարական ոլորտների, մասնավորապես` էներգետիկ սեկտորի ֆինանսավորումը, փոքր և միջին բիզնեսի վարկավորումը, վճարային քարտերի թողարկումը և սպասարկումը, ինտերնետ-բենքինգը, վճարային համակարգերի և բանկոմատների միջոցով միջազգային դրամական փոխանցումների իրականացումը:

Բանկը հաջողությամբ անցել է ISO 9001:2008 միջազգային ստանդարտներին համապատասխանության, ինչպես նաև ISO 27001: 2005 տեղեկատվական անվտանգության միջազգային ստանդարտների հավաստագրումներ: Բանկում գործում է 16 մասնաճյուղ, որից 9-ը` հանրապետության մարզերում և 7-ը` Երևանում:-0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

Բիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը Գյումրիում

Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված «Բանկերը և բիզնեսը՝ Գյումրիում» էքսպոյում Յունիբանկը փոքր և միջին ձեռնարկություններին ներկայացրեց ֆինանսավորման և քարտային վճարումների ընդունման իր առաջարկները։

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Սևանավանք» արծաթե հուշադրամը

2026 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Պատմական դռներ» հուշադրամների շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից

Երազանքից իրականություն․ IDBank-ի հատուկ հիփոթեքային պայմանները TOON EXPO.Invest 2026-ում

Հավատարիմ մնալով ճկուն և ժամանակակից ֆինանսական լուծումներ առաջարկելու իր նպատակին՝ IDBank-ը TOON EXPO.Invest 2026 Vol. 2 ցուցահանդեսին ներկայանում է հիփոթեքային վարկավորման հատուկ առաջարկներով

Հայաստանը դեկտեմբերին, հնարավոր է, ԱՄՀ–ից ստանա հասանելիություն 25 մլն դոլարի նկատմամբ՝ SBA–ի ծրագրով և մինչև 262 մլն դոլարի նկատմամբ՝ RSF նոր ծրագրով

Համաձայնագիրը ենթակա է հաստատման ԱՄՀ Գործադիր խորհրդի կողմից, որը նախատեսված է 2026 թվականի դեկտեմբերին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img