Mon, 23 February
14.1 C
Yerevan
USD: 376.97 RUB: 4.91 EUR: 444.71 GEL: 140.91 GBP: 509.10

ԶԱԲ-ը նվազեցրել է 2014 թ. Հայաստանի ՀՆԱ աճի կանխատեսումը՝ հասցնելով 3,8%` Ռուսաստանի տնտեսության աճի տեմպերի դանդաղման ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Զարգացման ասիական բանկը (ԶԱԲ) նվազեցրել է 2014 թ.-ին Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ հասցնելով 3,8 տոկոսի, իսկ 2015 թ.-ի կանխատեսում՝ 4,6 տոկոսի Ռուսաստանի տնտեսական տեմպերի դանդաղման ֆոնին, որը հանրապետության հիմնական տնտեսական գործընկերն է: Այս մասին նշվում է բանկի պաշտոնական կայքում տեղադրված «Ասիայի զարգացման կանխատեսում 2014» (Аsian Development Outlook) զեկույցում:

Ապրիլյան զեկույցի համաձայն՝ ԶԱԲ-ը Հայաստանում 2014 թ.-ին տնտեսական աճը կանխատեսում էր 4,6 տոկոսի սահմանում, իսկ 2015 թ.-ին՝ 5 տոկոսի սահմանում առանց հաշվի առնելու գարնանային սառնամանիքների և ուկրաինական ճգնաժամի հնարավոր հետևանքները:

Այս զեկույցի համաձայն՝ Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները 2014-2015 թթ.-ին վերանայվել են դեպի նվազում 2014 թ.-ի առաջին կիսամյակում հանրապետության տնտեսական ակտիվության դանդաղման պատճառով արդյունաբերական և շինարարական հատվածների թույլ աճի պայմաններում:

Ուսումնասիրության հեղինակները նշում են, որ Հայաստանի տնտեսության աճը 2014 թ.-ի- առաջին կիսամյակում դանդաղել է՝ հասնելով 2,6 տոկոսի, ինչը արդյունաբերության 0,8 տոկոսանոց անկման, շինարարության ոլորտում 0,7 տոկոսանոց աճի և գյուղատնտեսության ոլորտում 1,9 տոկոսանոց աճի արտացոլումն է: Միաժամանակ տնտեսական աճի արագացումը հիմնականում սպասվում է ծառայությունների ոլորտի աճի, ինչպես նաև մասնավոր սպառման վերականգնման հաշվին:

«Հաշվի առնելով ընթացիկ միտումներն ու ռուսական տնտեսության անկումը՝ աճի կանխատեսումները 2014 թ.-ին նվազել են 0,8 տոկոսային կետով և 2015 թ.-ին՝ 0,4 տոկոսային կետով», – նշվում է զեկույցում:

Սակայն զեկույցի հեղինակները 2015 թ.-ին ակնկալում են Հայաստանի տնտեսական աճի վերականգնում արտադրության, ներքին պահանջարկի ավելացման, ինչպես նաև Ռուսաստանի տնտեսության սպասվելիք աշխուժացման հաշվին:

Միաժամանակ ԶԱԲ-ը անփոփոխ է թողել Հայաստանում գնաճի կանխատեսումը: Բանկի կանխատեսման համաձայն՝ 2014 թ.-ին Հայաստանում գնաճը սպասվում է 4,5 տոկոսի սահմանում, իսկ 2015 թ.-ին՝ 4 տոկոսի սահմանում:

Միաժամանակ զեկույցում նշվում է, որ Հայաստանում 12-ամսյա գնաճը 2014 թ.-ի առաջին կիսամյակում կազմել է 4 տոկոս՝ 2013 թ.-ին գրանցված 5,8 տոկոսի համեմատ 2013 թ.-ին գազի և էլեկտրաէներգիայի գների աճի ազդեցության ամբողջական չեզոքացման արդյունքում:

«Այնուամենայնիվ, գնաճի կանխատեսումները 2014 և 2015 թթ.-ին պահպանվել են ընդլայնված ֆիսկալ քաղաքականության, դրամավարկային պայմանների թուլացման, ինչպես նաև 2014 թ.-ի օգոստոսին էլեկտրաէներգիայի սակագների 10 տոկոս բարձրացման պատճառով, որը կուժեղացնի գնաճային ճնշումը տարվա երկրորդ կեսին», – նշվում է զեկույցում:

Միաժամանակ ԶԱԲ-ի վերլուծաբանները կարծում են, որ Ռուսաստանում տնտեսական աճի դանդաղումը, որը Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է և փոխանցումների հիմնական աղբյուրը, թուլացրել է հանրապետության արտաքին հատվածի վերաբերյալ կանխատեսումները: Հայաստանի վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի պակասուրդի կանխատեսումը հետագա երկու տարում անփոփոխ է մնում՝ 2014 թ.-ին՝ 8,7 տոկոս և 2015 թ.-ին՝ 8 տոկոս առանց հետագա լավացման միտման:

ԶԱԲ-ն ընդհանուր առմամբ նվազեցրել է 2014 թ.-ին Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրների տնտեսությունների աճը՝ 6,5 տոկոսից դարձնելով 5,6 տոկոս, իսկ 2015 թ.-ին՝ 6,5 տոկոսից դարձնելով 5,9 տոկոս:

Տարածաշրջանի համար նման կանխատեսումը պայմանավորված է Հայաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ՀՆԱ-ների աճի կանխատեսումների նվազմամբ ռուսական տնտեսության լճացման և Ղազախստանում արդյունաբերության կտրուկ անկման պատճառով: Միաժամանակ բանկը նվազեցրել է տարածաշրջանի համար գնաճի կանխատեսումը՝ 2014 թ.-ին 9 տոկոսից դարձնելով 7,6 տոկոս և 2015 թ.-ին՝ 7,4 տոկոսից դարձնելով 7 տոկոս:

ԱՄՀ-ի վերջին կանխատեսման համաձայն՝ Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2014 թ.-ին կկազմի 4,3 տոկոս, իսկ ՀԲ-ի կանխատեսման համաձայն՝ 5 տոկոս: Զարգացման եվրասիական բանկը երկրի տնտեսական աճը կանխատեսում է 4,8 տոկոսի սահմանում: Բացի այդ, սեպտեմբերի 16-ին Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը 2014 թ.-ին Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը վերանայել է դեպի նվազում՝ 3,2 տոկոսից մինչև 2,1 տոկոս Ռուսաստանի տնտեսության աճի տեմպերի դանդաղման պատճառով: Միաժամանակ օգոստոսին ՀՀ ԿԲ-ն ևս 2014 թ.-ի տնտեսական աճի կանխատեսումը ևս վերանայեց դեպի նվազում՝ 3,6-4,2 տոկոսի սահմանում՝ 4,1-4,8 տոկոսի չափով նախորդ կանխատեսման փոխարեն:

Հայաստանի 2014 թ.-ի պետբյուջեում ՀՆԱ-ի աճի ցուցանիշը սահմանված է 5,2 տոկոսի մակարդակում, իսկ գնաճը՝ 4 տոկոսի սահմանում  (±1,5%): -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում բանկային խարդախությունների դեպքերի թիվը նվազել է, սակայն փոխվել են դրանց մեթոդները. ՀԲՄ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Դանիել...

2026 թ.-ի մարտի 13-ին Երևանում  տեղի կունենա Capital Markets Armenia IV համաժողովը

Երևանի «Մարիոթ» հյուրանոցում կկայանա Capital Markets Armenia IV համաժողովը՝ ամենամյա միջազգային գիտաժողով՝ նվիրված Հայաստանի Հանրապետության կապիտալի շուկայի զարգացմանը և միջազգային ֆինանսական համակարգին նրա ինտեգրմանը

Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային պարտատոմսեր

Ակբա բանկը մեկնարկել է հրապարակային առաջարկով 10,000,000,000 (տասը միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսերի տեղաբաշխումը

Հայաստանի բանկերի վարկային պորտֆելը 2025թ․–ի առաջին կիսամյակում հասել է 7,9 տրլն դրամի․ ՀԲՄ

Վարկային ներդրումների կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռը՝ 23.2%-ը, բաժին է ընկնում սպառողական վարկերին

Ավելի քան 21000 քաղաքացի արդեն անցել է կենսաթոշակ ու նպաստ ստանալու անկանխիկի դաշտ. նախարար

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց որոշումը, որով կարգավորվում է ապրիլի 1-ից կենսաթոշակների և նպաստների ամբողջական անցումը անկանխիկ վճարման եղանակին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img